Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Փոքր Հայք — Վիքիփեդիա

Փոքր Հայք

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Փոքր Հայք, Հայաստանի արևմտյան փոքր տարածքի և նրանում ձևավորված թագավորության անվանումը, ի տարբերություն Մեծ Հայքի։ Փոքր Հայքը եղել է հայ ժողովրդի ձևավորման հնագույն շրջաններից։ Մ.թ.ա. IX-VIդդ. Փոքր Հայքի արևելյան շրջանները միավորվել են Ուրարտուին։ Մ.թ.ա. VIդ. սկզբին Փոքր Հայքը մտել է Երվանդունիների թագավորության մեջ։ Մ.թ.ա. VIդ. վերջից ընկել է Աքեմենյան Պարսկաստանի գերիշխանության ներքո։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ Փոքր Հայքի կառավարիչ Միթրաուստեսը մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին և Աքեմենյան պետության անկումից հետո իրեն հռչակել է անկախ թագավոր։ 322–ին ՆեոպտողեմայոսՆեոպտողեմայոսը փորձել է Փոքր Հայքը միացնել Հունա–մակեդոնական տիրակալությունը, սակայն չի հասել արդյունքի։ Մ.թ.ա. III դ. վերջին Սելևկյանները գրավել են Փոքր Հայքի թագավորությունը և ստեղծել առանձին սատրապություն, որի սատրապ է նշանակվել մի հայ մեծատոհմիկի և սելևկյան թագավոր Անտիոքոս III–ի քրոջ որդի Միհրդատը։ Մ.թ.ա. 190–ին Մագնեսիայի ճակատամարտում Անտիոքոս III–ի՝ Հռոմից կրած պարտությունից հետո Փոքր Հայքում վերականգնել է անկախությունը, սակայն շուտով ենթարկվել Պոնտական թագավորությանը։ Մ.թ.ա. 183-ին Պոնտոսի թագավոր ՓառնակըՓառնակը և Փոքր Հայքի կառավարիչ Միհրդատը ներխուժել են Գաղատիա և Կապադովկիա, սակայն պարտվել են և հաշտություն կնքել աննպաստ պայմաններով։ Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա, որ ծրագրել էր միավորել Փոքր Հայքը, նպաստել է նրա քաղաքկան անկախության վերականգմանը և սահմանների ընդարձակմանը։ Մ.թ.ա. IIդ. վերջին Փոքր Հայքի թագավոր Անտիպատրոսը որդեգրել է Պոնտոսից փախած Միհրդատ VI Եվպատորին և նրան ժառանգել իր թագավորությունը։ Մ.թ.ա. 73-71թթ. Միհրդատյան երրորդ պատերազմի ժամանակ հռոմեական զորավար Լուկուլլոսի զորքերը ռազմակալել և ավերել են Փոքր Հայքը։ Մ.թ.ա. 68-ին հայկական զորքերով Միհրդատ VI ազատագրել է այն։ Սակայն մ.թ.ա. 66-ին Պոնտական թագավորությունը և Փոքև Հայքով հանդերձ միացվել է Հռոմին։ Փոքր Հայքը, որոշ ընդհատումներով, մինչև 72-ը գոյատևել է որպես Հռոմի վասալ թագավորություն։ 37-ին Փոքր Հայքի թագավոր Կոտիսը ստացել է Մեծ Հայքի թագավորությունը՝ երկրորդ անգամ վերամիավորվելով Հայաստանի երկու մասերը։ 72-ին Վեսպասիանոս կայսրը Փոքր Հայքի թագավորությունը վերածել է հռոմեական պրովինցիայի և մտցրել Կապադովկիայի մեջ։ IIIդ. վերջին Փոքր Հայքը անջատել է Կապադովկիայից և վերածել առանձին պրովինցիայի։ Ռազմական տեսակետից Փոքր Հայքը ենթարկվել է Հայաստանի դքսին։ Փոքր Հայքի հողերը Հռոմը տվել է հայ Արշակունիներին։ VIIդ. Փոքր Հայքը գրավել են արաբները։ Նրանց և Բյուզանդիայի ընդհարումների հետևանքով ավերվել են Փոքր Հայքի քաղաքները, գերեվարվել և ոչնչացվել են զգալի թվով հայ բնակիչներ։ XIդ. 2-րդ կեսից Փոքր Հայքը զավթել են թուրք–թաթարական նվաճողները, XVդ. 1-ին կեսից՝ օսմանյան սուլթանությունը։ 1915–ին, Մեծ Եղեռնի ժամանակ, թուրքական ջարդարարները Փոքր Հայքի հայ բնակիչներին ոչնչացրել են։


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -