Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Տորք Անգեղ — Վիքիփեդիա

Տորք Անգեղ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Տորք Անգեղ, նաև Տուրք կամ Անգեղյա, հայ առասպելաբանության մեջ աստված կամ դյուցազն, Հայկի ծոռը։ Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Տոքր Անգեղը բարձրահասակ, կոպիտ կազմվածքով, դժնի հայացքով, վիթխարի ուժի տեր հսկա էր, որին տգեղության պատճառով Անգեղյա են կոչել։ Նա ձեռքով որձաքար ապառաժներ է ճեղքել, եղունգներով տաշել, դարձրել տախտակներ և դարձյալ եղունգներով դրանց վրա արծիվներ քանդակել։ Պոնտոսի ափին հարձակվել է թշնամի նավերի վրա, բլրա չափ ժայռեր է պոկել, նետել նրանց ետևից, և առաջացած ջրերի ալեկոծումից նավերը խորտակվել են կամ հեռուները մղվել։ Տոքր Անգեղի անվան մեջ զուգակցվել է երկու դիցանուն՝ հողմն ու ամպրոպը մարմնավորող հին անատոլիական Տարու, Տարքու, Տուրգու կամ Տրգա աստծու և հին հայոց Անգեղ աստծու անունները։ Աստվածաշնչի հայերեն թարգմանության մեջ շումերաքքադ. Ներգալ աստծու անունը փոխարինված է Անգեղով։ Վերջինիս պաշտանմունքի վայրը, ըստ երևույթին, եղել է Հայսատանի նշանավոր Անգեղ գավառը, որի կուսակալ է նշանակվել, ըստ Մովսես Խորենացու, Տոքր Անգեղ, և սրանից էլ ծագել է իշխանական տոհմանունը՝ Անգեղ տուն։ Տորքի «Անգեղեա» մակդիրը Խորենացու ժամանակ ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև տգեղ, մինչդեռ այն նշանակում է Անգեղի սերունդ, Անգեղյան։ Ելնելով դիցանվան երկրորդ ձևից՝ Տուքր, ինչպես նաև Սեբեոսի մի վկայությունից, գտնում են, որ հնում Տոքր Անգեղը ժողովրդական ստուգաբանությամբ ըմբռնվել է իբրև Անգեղ աստծու տուրք, այսինքն՝ Անգեղի տված պարգև։


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -