Վանաձոր
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանաձորի զինանշան |
|
Քարտեզ | |
դիրքը Հայաստանում |
|
Կառավարություն | |
Մարզ | Լոռու մարզ |
---|---|
Քաղաքապետ | Սամվել Դարբինյան |
Վիճակագրություն | |
Տարածք | կմ² |
Բարձրություն | 1350 մ |
Բնակչություն - (2002) - խտություն |
170,800 |
Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է և հանրապետության հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Բնակչությունը հասնում է 100 000-ից ավել: Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին թուրքական անունը՝ Ղարաքիլիսա:
1929-30-ին կազմվել է Վանաձորի առաջին հատակագիծը (ճարտարապետներ` Կ. Հալաբյան, Մ. Մազմանյան, Գ, Քոչար), որը նախատեսում էր քաղաքի տարածքը ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով` Դիմաց թաղամասում: 1939 թ.-ի գլխավոր հատակագծով (ճարտարապետներ` Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը` զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր): 1949 թ.-ին կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ` Հ. Դավթյան, Ռ. Գրիգորյան): 1950-ական թթ.-ին կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ` Հայքի) հրապարակը` քաղաքի վարչակառավարչական կենտրոնը: Անսամբլային կառուցապատման ուշագրավ նմուշներ են Տիգրան Մեծ պողոտան, Թումանյան փողոցը, Շահումյանի հրապարակը` իր արհեստական լճերով, և քաղաքային կենտրոնական այգին:
Լոռու մարզի քաղաքներ | |
Մարզկենտրոն՝ Վանաձոր | |
Քաղաքներ՝ Ալավերդի | Ախթալա | Թումանյան | Շամլուղ | Ստեփանավան | Տաշիր | Սպիտակ |