Վահե Աղաբեկյանց
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահե Աղաբեկյանց (ծ. 1952 Նոյեմբերի 26, Թեհրան) — հայ գործարար և քաղաքական գործիչ։ 2007-ին ընտրվել է «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի գործադիր տնօրեն:
Թեհրանում ծնված Վահե Աղաբեկյանցը կրթությունը ստացել է Միացյալ Նահանգներում, որտեղ հիմնել է մի քանի հաջողված բիզնես կազմակերպություններ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:
Մասնագիտությամբ ճարտարագետ Վահե Աղաբեկյանցը Հայաստան է տեղափոխվել 1998-ին և 1999-ից աշխատել է որպես արտաքին գործերի նախարար՝ Վարդան Օսկանյանի խորհրդական, իսկ 2005-2007-ին զբաղվել է մասնավորապես գյուղական համայնքների զարգացման ծրագրով:
[խմբագրել] Տարեթվեր
- 1959-1971 հաճախել է Թեհրանի հայկական «Հուր» Տարրական դպրոցը, «Քուշեշ Դավթյան» հայկական դպրոցը և «Իրան Ֆարդա» միջնկարգ դպրոցը
- 1973-1975 սովորել է միացյալ նահանգներում Վենթվորթ-ի Տեխնիկական Ինստիտուտում` Բոստոն, Մասաչուսեթս, և ստացել ինժեներ-էլեկտրիկի մասնագիտություն
- 1975-1978-ին կրթությունը շարունակել է ԱՄՆ Բոստոնում գտնվող Նորթիսթըրն Համալսարանում, ուր վերոհիշյալ մասնագիտությամբ բակալավրի կոչում է ստացել
- 1975-1979 աշխատել է «Հայրենիք» Հաստատությունում (հրատարակչություն)` որպես արտադրության պատասխանատու
- 1979-1982 աշխատել է հրատարակչական գործունեությամբ զբաղվող «Յունիփրինթ» ընկերությունում` որպես գործադիր տնօրեն
- 1982-1984 եղել է սպորտային ապրանքների ներմուծմամբ եւ տարածմամբ զբաղվող «Ռոմնի Գրուպ» ընկերության նախագահը
- 1984-1998 հանդիսացել է «Միքրոքորփ» ընկերության հիմնադիր, նախագահ եւ գործերի կառավարիչ: Ընկերությունը զբաղվում էր համակարգչային ծրագրավորման եւ բիզնեսի ավտոմատացման խորհրդատվությամբ եւ համագործակցում Հարավային Կալիֆորնիայում գործող Ֆորչուն 500 վարկանիշով մեծագույն ընկերությունների գրասենյակների ցանցի հետ
- 1998թ.-փոխադրվել է Հայաստան
- 1999-2007 աշխատել է ՀՀ Արտաքին Գործերի Նախարարի խորհրդական
- 2000-2002 աշխատել է Լինսի Հիմնադրամի «Ներդրում» ԾԻԳ-ում` որպես գործադիր տնօրեն: 2007-ի հունիսից զբաղեցնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը
Ամուսնացած է, ունի երկու զավակ: Տիրապետում է հայերեն, անգլերեն և պարսկերեն լեզուներին: