Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Վախթանգ Անանյան — Վիքիփեդիա

Վախթանգ Անանյան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վախթանգ Անանյան
Վախթանգ Անանյան

Վախթանգ Անանյան ( 1905 - 1980) – հայ անվանի արձակագիր։

Բովանդակություն

[խմբագրել] Կենսագրություն

Ծնվել է 1905 թ հուլիսի 26-ին (օգոստոսի 8-ին), Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ Մանկությունն անցել է հայրենի գյուղում։ Սկզբնական կրթությունը ստացել է տեղի գյուղական դպրոցում։ 1915 թ - ին ընդունվել է Դիլիջանի ծխական դպրոցը, բայց ուսման վարձը չկարողանալով վճարել երկու տարուց հետո դուրս է մնում դպրոցից։ Հետագայում գրողը ցավով հիշում է.

— Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլևս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ։

1926-ին տեղափոխվել է Երևան, աշխատել «Մաճկալ» (1930-1931), «Սոցիալիստական գյուղատնտեսություն» (1931-1935) թերթերի խմբագրություններում։ Եղել է «Կոլխոզնիկ» թերթի պատասխանատու խմբագիր (1935)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի երկու և «Պատվո նշան» շքանշաններով։ Անանյանը մանկական ու պատանեկան ստեղծագործությունների համար արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի (1970)։

1941 թ.-ին նա մասնակցել է Մեծ հայրենականին և մինչև պատերազմի ավարտը մարտնչել է հաղթանակի համար։

1945 թ.-ին վերադառնալով պատերազմից, գրողը շարունակում է ստեղծագործական իր աշխատանքը։

Նա մահացել է 1980 թ.-ին Երևանում։

[խմբագրել] Ստեղծագործական աշխատանք

Նկարազարդում «Սևանի ափին» գրքից։
Նկարազարդում «Սևանի ափին» գրքից։
Նկարազարդում «Սևանի ափին» գրքից։
Նկարազարդում «Սևանի ափին» գրքից։

Վ. Անանյանը հայ գրականության մեջ լինելով արկածային ժանրի հիմնադիրը, ստեղծեց հայ արձակի մնացուն արժեքներ։ «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վեպերում բնանկարիչ գրողը ընթերցողի առջև բացում է մի նոր կախարդանքների աշխարհ, հրաշքների մի նոր գանձարան, որով գերում է մանուկ ու մեծ ընթերցողին։ Այս ստեղծագործությունները մեծ ճանաչում բերեցին հեղինակին։

Առաջին ստեղծագործությունը՝ «Չոլախ Թաքոն» հրատարակվեց «Պիոներ» ամսագրում 1927-ին։ Առաջին վիպակը («Կրակե օղակի մեջ») լույս է տեսել 1930-ին։

1934 թ.-ին հրատարակվեց «Որս» պատմվածքների ժողովածուն, որը ամբողջությամբ նվիրված է բնությանը և շուտով ընթերցողը ճանաչեց նրան, որպես հայրենի բնությունը հետաքրքիր ու գեղեցիկ պատկերներով նկարագրող հեղինակի։

Ճանաչված գործերից է նրա «Սևանի ափին» (1951) վիպակը, որի արժանիքներից են մարդասիրական, հայրենասիրական շունչը, բնության նկարագրությունները, կերպարների համոզչականությունը, գրելաձևի ինքնատիպությունը։

1947-66-ին հրատարակվել են Անանյանի որսորդական պատմվածքների վեց պրակները։ Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքներ» ժողովածուն նույնպես նվիրված է հայրենի բնությանը, սակայն այստեղ ի հայտ է գալիս բնություն—մարդ կապի գեղարվեստական մարմնավորումը։ Պատմվածքների հիմքում ընկած է մայրական սիրո զգացումը։ Մանկուց մորը կորցրած գրողը, որ բնությունից է ստացել մոր կարոտն ու ջերմությունը, հաճախ է մտախոհ խորհում՝ մոր սիրտը մեկ է. կուզե մարդ լինի, կուզե կենդանի։ Անանյանը ոչ միայն բնությունից վերցնում է գեղեցիկը, այլև արտահայտում է իր զգացմունքները, պատմվածքներում քանիցս կրկնում է.

— Սիրում եմ անձրևը, կայծակը, որոտը, կախարդական սևագորշ ամպերը…։

Վ. Անանյանի «Որսորդական պատմվածքները» շատ կարդացվող գրքերից է բոլոր տարիքի ընթերցողների համար։

Նկարազարդում «Հովազաձորի գերիները» գրքից։ Նկարի հեղինակն է Պ.Պ. Դավիդովը։
Նկարազարդում «Հովազաձորի գերիները» գրքից։ Նկարի հեղինակն է Պ.Պ. Դավիդովը։

Հայաստանի կենդանիների մասին ընթերցողներին բազմակողմանի ծանոթացում է տալիս գրողի «Հայաստանի կենդանական աշխարհը» (հ. 1 – 4, 1961-67) աշխատությունը։

«Հին վրանի փոքրիկ բնակիչը» և «Ու՞ր են տանում կածանները» վեպերը ինչ–որ իմաստով ինքնակենսագրական են. նրանց հիմքում ընկած է Անանյանի հետ մանկության ու պատանեկության տարիներին կատարված դեպքերը։

Մեր գրականության մեջ այսօր Վ. Անանյան անունը դրվում է ամենաժողովրդական գրողների շարքում։ Գրական վիճակագրական տվյալներով հայ գրողների մեջ իր երկերի թարգմանությամբ նա գրավում է առաջին տեղերից մեկը։ Անանյանի երկերը հրատարակվել են ռուսերեն, անգլերեն, գերմաներեն, չինարեն, ճապոներեն, չեխերեն, բուլղարերեն, բենգալերեն, հինդի լեզվով։ Սա ասում է այն մասին, որ Անանյան գրողը կարողացել է նաև այլ ազգի ընթերցողների հոգում հետաքրքրություն առաջացնել բնության և կենդանական աշխարհի նկատմամբ։

Մանկական լավագույն գրքի համամիութենական մրցանակաբաշխությունում «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» (1956) վիպակներն արժանացել են մրցանակի։ Նրա «Սևանի ափին» և «Հովազաձորի գերիները» վիպակների հիման վրա գրված սցենարներով նկարահանվել են «Լեռնային լճի գաղտնիքը» և «Հովազաձորի գերիները» կինոնկարները («Հայֆիլմ», 1954, 1957)։

[խմբագրել] Մեջբերումներ Անանյանի մասին

Վ. Անանյանի «Սևանի ափին» վիպակը մի նոր նվաճում է ինչպես հեղինակի, այնպես էլ մեր գրականության համար։ … Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզվով։ Նրա լեզվամտածողությունը գերազանցապես հայերեն է, զերծ օտարություններից։

Պարույր Սևակ


Անանյանը ունի ինչ ասել ամեն մեկի սրտին։ Ինքը շատ բաներ է տեսել, շատ բաներ գիտի։ Հավատարիմ լինելով հայ դասական գրականության ավանդույթին՝ ինքը գրում էր ժողովրդի լեզվով, ժողովրդի մասին և ժողովրդի համար։

Սերո Խանզադյան


Անանյանը մի գրող է, որ երեխաներին տոգորում է ազնվության, բարության, գեղեցիկի հանդեպ մեծ սիրո զգացմունքներով։ Իսկ մեծերին վերադարձնում է իրենց մանկության հովիտները՝ մանկության գույները վերստին զգալու, բնության թրթիռներով ապրելու համար։

Հարի Ազեմիս (գերմանացի գրող)


Վ. Անանյանի ստեղծածը մի գրականություն է, որ հավասարապես կարող է հմայել և՛ մեծերին, և՛ փոքրերին։ Չեխ ընթերցողը երախտապարտ է հայ ականավոր գրողին՝ պատճառած բերկրանքի, հայոց լեռնաշխարհում այդքան հմայիչ հեռակա ճանապարհորդություն տանելու համար։

Յա Եդլիչկա (չեխ գրող)

[խմբագրել] Գրականություն

  • Անանյան Վ. Երկեր: 6 հատորով: Հտ. 1 - 6։ Եր., Հայաստան, 1968 - 1971։
  • Անանյան Վ. Անձրև։ Հայպետհրատ, 1963 - 52 էջ։
  • Անանյան Վ. Լեռներ հայրենի. - Եր.։ Հայպետհրատ, 1963. 707 էջ։
  • Անանյան Վ. Որսորդական պատմվածքներ: Պրակ 1 7. - Եր.։ Հայպետհրատ, 1953 - 1974։
  • Անանյան Վ. Սևանի ափին. - Եր.։ Հայպետհրատ, 517 էջ։
  • Անանյան Վ. Հովազաձորի գերիները։ Երկեր Հ. 6. - Եր., 1970. - 574 էջ։
  • Անանյան Վ. Հայաստանի կենդանական աշխարհը։
  • Հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը . 5 հտ. Եր.։ Հայպետհրատ, 1961. 1975։
  • Անանյան Վ. Հին վրանի փոքրիկ բնակիչը. - Եր.։ Սովետ. գրող. 1978 - 420 էջ։
  • Անանյան Վ. Ուր են տանում կածանները: Վեպ. Եր.։ Սովետ. գրող, 1980. - 396 էջ։
  • Անանյան Վ. Սևանի ափին։ Վիպակ. Արևիկ, 1987. - 503 էջ։
  • На березі Севану: (Пригод. повість із життя юних натуралістів).- К.: Молодь, 1955.- 377 с.:
  • На берегу Севана: Повесть из жизни юных натуралистов.- М.: Дет. лит., 1976.- 320 с.
  • Пленники Барсова ущелья: Приключенч. повесть.- К.: Рад. шк., 1986.- 382 с.: ил.- (Библ. сер).
  • Пташине серце: Бувальщини гір та лісів: Казки та легенди.- К.: Веселка, 1992.- 68 с.: іл.
  • Անանյան Վ. Երկեր (Պատմվածքներ, հուշեր, ակնարկներ, խոհեր, անտիպ էջեր)։ Եր․, ՀԳՄ հրատ․, 2005, 562 էջ։

[խմբագրել] Գրականություն Անանյանի մասին

  • Աղաբաբյան Ս. Հայրենի բնության անձրևները։ [Վ. Անանյանի ծննդյան 80 - ամյակը]. - Գրական թերթ, 1985, 7 օգոստոսի։
  • Արամյան Ա. Աշուն էր [ծննդյան 80 - ամյակը]. - Գրական թերթ, 1985, 7 օգոստոսի։
  • Կարապետյան Լ. Վախթանգ Անանյանի «Կանաչ աշխարհը»։ Գրախոսություն. - Սովետ. դպրոց, 1984, 11 հուլիսի։
  • Գալստյան Վ. Բնության մեծ երգիչը։ [Վ. Անանյանի մասին]. Սովետ. Հայաստան, 1987, 6 օգոստոսի։
  • Մուրադյան Ս. Բնության հայրենաշունչ երգիչը։ [Վ. Անանյանի մասին]. - Սերունդների հետ միշտ նորանալով գրքում, Ե., 1983, էջ 49 - 54։
  • Вахтанг Степанович Ананян // Книги - детям.- М., 1974.- С.108-109. [В 78.35 К 53]
  • Симонян К. Сколько привили дичков? // Дет. лит.- 1981.- N 9.- С.24-25.
  • Ханзадян С. Человек, который всюду дома // Ананян В. На берегу Севана.- М., 1976.- С.3-5. [с 84.5ВІР А 64]

[խմբագրել] Արտաքին հղումներ

Վիքիդարանը
Վիքիդարանը ունի բնօրինակ գործեր, որոնց հեղինակն է՝


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -