Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Մասնակցի քննարկում:Վազգեն — Վիքիփեդիա

Մասնակցի քննարկում:Վազգեն

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բովանդակություն

[խմբագրել] Końskowola - Poland

Could you please write a stub http://hy.wikipedia.org/wiki/Ko%C5%84skowola - just a few sentences based on http://en.wikipedia.org/wiki/Ko%C5%84skowola ? Only 3-5 sentences enough. Please. 123owca321 19:47, 31 Մայիսի 2007 (UTC)

[խմբագրել] Wikisource

Ողջու՛յն Վազգեն։ Նկատեցի որ բավականին ներդրում ես կատարել WIkisource-ում՝ ավելացնելով հայերեն տեքստեր։ Այսօր ստեղծեցի այնտեղ գլխավոր էջ և մի քանի այլ փոփոխություններ մտցրեցի։ Մասնավորապես ստեղծեցի վերնագիր template, որը կարելի է օգտագործել հայերեն տեքստերում header template-ի փոխարեն։ Սա հեղինակների էջերի հղումները կտանի Հեղինակ:(հեղինակի անունը) անվանմամբ էջին, այլ ոչ թե՝ Author:(հեղինակի անունը)։ Սակայն երևիթե պետք էր փոխարինել Հեղինակ՝ (հեղինակի անունը) ձևով․․․

Ինչևէ, կարծում եմ կարելի է դիմել հայերեն առանձին Wikisource ստեղծելու համար (Ի դեպ գլխավոր էջում ընդգրկել եմ Վիքիդարան հայերեն ձևը, ի՞նչ կասես սրան)։ Ցավոք սրտի հիմա չունեմ շատ ազատ ժամանակ, բայց եթե ցանկություն և հնարավորություն ունես օգնելու, կարող ենք սկսել նախագծի ստեղծումը։ Բավականին գեղարվեստական ստեղծագործություններ արդեն կան համացանցում (մեծ մասամբ բանաստեղծություններ)։ Ես կուզենայի նաև ՀՀ օրենսդրությունը այնտեղ տեղափոխել։ Սա ԱԺ-ի կայքում միայն ARMSCII կոդավարմամբ է տեղադրված և բավականին անհարմար է պրակտիկական տեսանկյունից (փոփոխությունները միայն առանձին են ընդգրկվում, իսկ հիմնական օրենքները չեն պարունակում այս փոփոխությունները)։ Զբաղվե՞նք։ - Teak 21:56, 1 Հունիսի 2007 (UTC)


Ողջու՛յն, Teak։ Քո սարքած Վիքիդարան հայերեն ձևը, ինչպես նաև մյուս փոփոխությունները դուրս եկան։ Իրոք, ցանկալի կլիներ հայերեն առանձին Wikisource ունենալ։ Իհարրկե, կուզենամ զբաղվենք այդ հարցով։:) Բայց այս ամիսը ես շատ զբաղված եմ լինելու։ Արի սպասենք հուլիս ամսին, այն ժամանակ ավելի հստակ պատասխան կտամ։ Հարգանքներով՝ - Վազգեն

[խմբագրել] Can you help me?

Hi! Sorry to write in english, but I have a parody of the soviet hymn, and I want some translations to "soviet" languages. Can you help me translating to russian a verse of this one, please? Thanks a lot! 201.35.255.168 05:17, 19 Հունիսի 2007 (UTC)

[խմբագրել] Ստորագրություն

Ողջույն, Վազգեն։ Շնորհակալություն ադմինիստրատորի դիմումի կապակցությամբ քվեարկությանդ և վստահությանդ համար։ Քվեարկության և քննարկումների ժամանակ կարող ես ձայնդ կամ հաղարդագրությունդ ստորագրել ~~~~ (4 հաջարդական «թիլդաներ») նշանագրով, ինչը ավտոմատ կերպով ավելացնում է հղում մասնակցի էջի վրա և՝ գրառության ժամանակը։ Սա իսկապես բարձրացնում է գրառությունների ընթերնելիությունը։ – Teak 17:53, 8 Հուլիսի 2007 (UTC)

Եղավ։ Շնորհակալ եմ։ Վազգեն 19:40, 8 Հուլիսի 2007 (UTC)

[խմբագրել] Copy paste - պատճենում

Ողջույն Վազգեն։ Շնորհակալություն Հենրի Աղայանի հոդվածի արագ բարելավման համար, սակայն կամայական պատճենում, նույնիսկ եթե այն մասամբ է, իրենից ներկայացնում է հեղինակային իրավունքների խախտում։ Չեմ փորձում գլխացավանքներ ստեղծել, բայց անցյալում եղել են հեղինակային իրավքների խախտման բողոքարկումներ, և սրանցից ապագայում խուսափելու համար կարելի է թողնել պիտակը մինչև տեսքտի ամբողջական մաքրումը որևէ պատճենումներից։ Հայերեն վիքին նոր-նոր է գլուխը բարձրացնում, և հեղինակային իրավունքների խախտման մեղադրանքները կայքի հեղինակությանը կարող են լրջորեն խփել։ Շնորհակալություն հասկանալու համար։ ― Teak 18:14, 20 Հուլիսի 2007 (UTC)

[խմբագրել] Նորի՞ց պատճենում այլ աղբյուրներից

Ողջույն Վազգեն, Խրիմյան Հայրիկի մասին հոդվածը պարունակում է բազմաթիվ պատճենված մեծ կտորներ, տարբեր աղբյուրներից (հիմնականը ԱԶԳ օրաթերթի կայքն է)։ Դուք ունե՞ք գրավոր թույլտվություն հեղինակներից և թվայնացում կատարած մարդկանցից։ Խնդրում եմ հասկանալ, որ դա հեղինակային իրավունքների խախտում է և լուրջ խփում է նախագծի, հատկապես հայալեզու տարբերակի հեղինակությանը։ Մի քանի ժամ առաջ էի զրույց ունենում փորձում էի նոր մասնակիցներ ներգրավվել, բայց copypaste արված հոդվածների մեծ քանակը և վիքիպեդիայի հիմնական կանոների չբավարարելը, ինձ ներկայացվել էին որպես նախագծի ոչ լուրջ լինելը։ Եվ եթե նման բաները չվերանան դա կդառնա շատ տարածված կարծիք, որն դժվար կլինի փոխել։ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 00:11, 26 Հոկտեմբերի 2007 (UTC)

Նախևառաջ, ես փոփոխություններ էի արել այդ տեքստում՝ թողնելով (ըստ ինձ) միայն փաստական տեղեկություն, իսկ փաստական տեղեկության նկատմաբ, եթե դա կոնկրետ որևէ մարդու հայտնագործությունը չէ, պետք է որ հեղինակային իրավունքը չտարածվի։ Ինչևէ, եթե գտնում եք, որ այդքանն էլ հերիք չէ, խնդրեմ, ինքներդ զբաղվեք դրանով։ Նախկին տեքստը ջնջել եմ։ Վազգեն 01:22, 26 Հոկտեմբերի 2007 (UTC)
Ողջույն Վազգեն և Ալեքսեյ։ Եկեք փորձենք հասկացողությամբ մոտենալ միմյանց կատարած աշխատանքին և չանցնեք կտրուկ բռնկմանը։ Խնդրում եմ նաև փորձել լինել ավելի նրբանկատ միմյանց նկատմամբ. ունենք չունենք մի 4-5 քչից-շատից մշտական մասնակից ունենք, գոնե այսքանս փորձենք ավելի սառնասրտորեն իրար հասկանալ և իրար սատար լինել։
Ինչ վերաբերվում է հեղինակային իրավունքներին, ապա պաշտպանված է նախ և առաջ տեքստի գեղարվեստական ձևավորումը, և եթե նույնիսկ այդ տվյալները հանրահայտ են, միևնույնն է տվյալները պարունակող տեքստը կարող է պաշտպանված լինել հեղինակային իրավունքներով։ Այս պատճառով կարծում եմ ավելի օգտակար է կարճ բայց վիքի հոդվածների ոճով գրված տեղեկություններ լինեն, քան այստեղից այնտեղից վերցված նախադասություններ, որոնց հողինակները բացահայտ թույլ չեն տվել տեքստի օգտագործումը։ ― Teak 10:47, 26 Հոկտեմբերի 2007 (UTC)
Ողջույն, երևի թե, իմ գրածը հնչել էր ավելի էմոցինալ քան արժեր և ավելնորդ մեղադրանքի նոտաներ էր պարունակւմ։ Որևէ մեկին վիրավորել, արված աշխատանքը և ներդնումը արժեզրկել, և որևէ ձևով հիասթափեցնել(demotivate) դա վերջին բանն է, որ ես ուզում եմ անել: Նկատած կլինեք, որ իմ առաջին իսկ օրերից, քննադատության ծավալը երևի թե հավասար է եղել իմ բոլոր մնացած ներդրումներին, նման քթիմազությունը դա ցանկացած գործին/գաղափարին իմ մոտեցումներից մեկն է, և բացարձակապես կապ չունի գործընկերիս հետ անձնական հարաբերությունների հետ։ Փորձում եմ լինել արդար, կոնստրուկտիվ լինելը ոչ միշտ է ստացվում։ Այնուամենայնիվ, Վազգեն ջան, եթե որևէ կերպ իմ գրածը քեզ նեղացրել է, խնդրում եմ իմ ներողություն։
Նույն ժամանակ ինձ թվում է պարզ է, որ այս 4-5 մասնակցով, մենք չենք կարող հեռու գնալ, նույնիսկ, եթե այս նածագիծը դառնա մեր միակ զբաղմունքը, նախագծին կենսալի անհրաժեշտ են նոր մասնակիցներ, իսկ նման դեպքերը բավականին զգալի և երկարատև սև PR են անում մեր նախագծին։ Եվ ըստ ինձ ավելի լավ է ունենալ ներկայում ունենալ քիչ/կարճ հոդվածներ, քան որևե կերպ ապագայում վանել նոր մարդկանց։ Հարգանքներով՝ --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 02:23, 29 Հոկտեմբերի 2007 (UTC)

[խմբագրել] Վիքիդարանի ստեղծման պայման

Ողջույն, Վազգեն։ Չգիտեմ իմացել ես թե ոչ, որ հայերեն վիքիդարանի հայտը պայմանական հաստատում է ստացել։ Վերջնական հաստատման պայմաններն էին ինտերֆեյսի լրիվ թարգմանությունը և փորձնական նախագծի ակտիվացումը։ Ինտերֆեյսը ամբողջությամբ թարգմանեցի, և երեկ IRC–ում զրուցեցի լեզվական կոմիտեի անդամներից մեկի հետ։ Հայերեն վիքիդարանի համար մնում է միայն որոշակի ակտիվություն փորձնական նախագծում։ Խնդրում եմ այս մոտակա շաբաթվա ընթացում որոշակի ակտիվություն այնտեղ ցուցաբերել։ Հույսով եմ մեկ շաբաթից արդեն կունենանք մեր առանձին վիքիդարանը։ Շնորհակալություն։ ― Teak 17:13, 27 Հոկտեմբերի 2007 (UTC)

Շատ ուրախալի լուր է։ :) Ակտիվ կլինեմ։ ;) Վազգեն 23:19, 28 Հոկտեմբերի 2007 (UTC)

[խմբագրել] Դեֆոնտեն

Ողջույն, Վազգեն։ Այս հոդվածը Ֆոնտենե՞լի մասին է։ ― Teak 01:38, 13 Նոյեմբերի 2007 (UTC)

Ողջույն, Teak։ Այդ հոդվածը Pierre_Desfontaines-ի մասին է։ Վազգեն 04:55, 13 Նոյեմբերի 2007 (UTC)
Շնորհակալություն։ ― Teak 13:52, 13 Նոյեմբերի 2007 (UTC)

[խմբագրել] Հայերեն Վիքիդարան

s: Շնորհավո՜ր։ :) (փորձում եմ էջերը ներմուծել տալ, ու կսկսենք...) ― Teak 00:21, 25 Նոյեմբերի 2007 (UTC)

[խմբագրել] ողջույն, Վազգեն

Barev, inchpeses? ? I would like to know if you could help me translate a version of two or three sentences of this Română article for the Armenian Wikipedia? All my best, -Marianathas adorativa 22:11, 8 Հունվարի 2008 (UTC)


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -