Կատեգորիա:Շարժիչներ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Ինչպես ջերմությունը, այնպես էլ առարկաների շարժումն էներգիայի տեսակներ են: Ջերմային շարժիչն էներգիայի մի տեսակը փոխարկում է մեկ այլ տեսակի: Այս
գաղափարն առաջինն իրականացրեց բրիտանացի ճարտարագետ Թոմաս Նյուքոմենին (1663-1729), որը 1712 թվականին ստեղծեց պոմպով ջուր մղող շոգեշարժիչ: Այժմ էլեկտրական գեներատորներն են աշխատեցնում աշխարհի էներգիայի մեծ մասն արտադրող շոգետուրբիններր, որոնց թիակները պտտվում են գոլորշու ուժով: Ջերմային շարժիչի հզորությունը որոշում են աշխատանքի փոխարկված ջերմության և արտադրված էներգիայի քանակի տոկոսային հարաբերությամբ: Ջերմությունը ուղղակիորեն կարելի է փոխարկել աշխատանքի՝ վառելիքն այրելով շարժիչի շարժվող մասերի հետ անմիջական շփման պայմաններում, այնպես, ինչպես ներքին այրման կամ ռեակտիվ շարժիչներում: