Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Միզաքարային հիվանդություններ — Վիքիփեդիա

Միզաքարային հիվանդություններ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

8 միլիմետրանոց միզաքար։
8 միլիմետրանոց միզաքար։

Միզաքարային հիվանդությունը գոյություն ունի այնքան ժամանակ, որքան մարդը և նույնիսկ ավելի, քանի որ այս հիվանդությամբ հիվանդանում են այլ կենդանի արարածներ, որոնք հայտնվել են երկրագնդի վրա մարդուց առաջ։

[խմբագրել] Պատմություն

Միզաքարեր գտնվել են եգիպտական մումիայում, որը ապրել է մոտավորապես մեր թվարկությունից առաջ 4800 թվականին։

[խմբագրել] Տարածվածություն

Միզաքարային հիվանդությամբ հաճախ տառապում են ձիերը և խոշոր եղջրավոր անասունները։ Հազվադեպ այս հիվանդությունը հանդիպում է մանր եղջերավոր անասունների, կրծողների մոտ։ Միզաքարային հիվանդությամբ կարող են հիվանդանալ նույնիսկ սողունները։ Վաղուց հայտնի է, որ որոշ աշխարհագրական տարածաշրջաններում միզաքարային հիվանդությունները հանդիպում են ավելի հաճախ, քան` մյուսներում, սակայն մարդիկ սրանով հիվանդանում են ամենուր` բոլոր երկրներում։ Միզաքարային հիվանդության աշխարհագրական տեղաբաշխման հարցը ուսումնասիրվել է բավական մանրակրկիտ։ Ստեղծվել են հիվանդության տեղաբաշխման աշխարհագրական քարտեզներ։ Այս քարտեզների ուսումնասիրության ժամանակ ակնհայտ է դառնում, որ հիվանդությունը ավելի հաճախ հանդիպում է երկրներում, որոնցում լավ զարգացած է առողջապահությունը և հիվանդությունը ախտորոշելու հնարավորություն կա։ Երկրներում, որտեղ գրեթե չկան բժիշկներ և ախտորոշող սարքավորումներ, հիվանդությունը չի հայտնաբերվել (այս քարտեզի վրա)։

[խմբագրել] Էթիոլոգիյա և պաթոգենեզ

Սակայն նույն առողջապահության մակարդակն ունեցող երկրներն համեմատելու դեպքում ակնառու է, որ միզաքարային հիվանդություններն ավելի հաճախ հանդիպում են այն տարածքներում, որտեղ խմելու ջուրը կոշտ է։ Ապացուցված է, որ միզաքարային հիվանդության էթիոլոգիական գործոններից մեկը հանդիսանում է խմելու ջրում հանքային աղերի մեծ պարունակությունը։ Ավելի՛ն, միզային քարերի սպեկտրյալ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այն բաղկացած է նույն այն աղերից, որոնք մտնում են խմելու ջրի մեջ։ Գոյություն ունեն ջրում պարունակվող աղերի քանակության նորմատիվներ, որոնք թույլատրելի են սննդի համար օգտագործելու նպատակով։ Այդ նորմատիվների խախտման դեպքում տվյալ ջուրը պիտանի է արտադրությունում օգտագործելու համար։ Եթե հանքային աղերի օգտագործումը մի քանի անգամ գերազանցում է նորմատիվը, ապա ջուրը չի թույլատրվում օգտագործել նաև նույնիսկ արտադրության նպատակներով։ Եվ ինչքան էլ անհեթեթ չէ այն, որ այդպիսի հանքային ջրերը օգտագործում են կովկասյան մի առողջարաններում բուժական նպատակներով։ Հանքային ջրերը չեն կարող համարվել բուժիչ ոչ մի հիվանդության դեպքում, սակայն սրանց առատ և երկարատև գործածումը բերում է միզային օրգանների քարերի առաջացմանը։ Միզային քարերը չեն առաջանում երիկամի պարենխիմայում, սրանք առաջանում են միզային ուղիներում` բաժակներում, ավազանում, միզապարկում։ Միզածորաններում և միզուկում, որպես կանոն, քարեր չեն առաջանում, այլ ընկնում են միզածորան երիկամներից և միզուկ` միզապարկից։ Եվ միայն միզածորանի և միզուկի դիվերտիկուլների դեպքում քարերը կարող են առաջանալ այդ դիվերտիկուլներում։ Այսպիսով` մեզի կանգը, միզային ուղիների օբստրուկցիան համարվում է միզաքարային հիվանդության երկրորդ` էթիոլոգիկ գործոնը։ Սակայն միզային քարերը կարող են առաջանալ և՛ փափուկ խմելու ջրի, և՛ միզային ուղիների օբստրուկցիայի բացակայության դեպքերում։ Միզային քարի առաջացման մեխանիզմը բավականին պարզ է։ Մեզը աղերի գերհագեցած լուծույթ է, որում աղերը սկսում են բյուրեղանալ և առաջացնել մանր քար, որը համարվում է կորիզ` աղերի նստեցման և այդ քարի աճման համար։ Որոշ ուրոլոգիական դասագրքերում գրված է, որ միզաքարային հիվանդության էթիոլոգիան պարզաբանված չէ։ Սա ճիշտ չէ։ Ուղղակի չկա այս հիվանդության մեկ ընդհանուր պատճառ։ Այս հիվանդությունը պոլիէթիոլոգիկ է։ Գոյություն ուներ այս հիվանդության առաջացման բազմաթիվ պատճառներ։ Ընդ որում ներկայումս այդ պատճառներից մի քանիսը վերանում են, սակայն առաջանում են այլ պատճառներ, որոնք առաջ չկային։ Այդ պատճառներից երկուսը մենք արդեն թվարկեցինք` կոշտ ջուրը և միզային ուղիների օբստրուկցիան։ Հնարավոր չէ թվել միզային ուղիների օբստրուկցիայի բոլոր պատճառները։ Դրանք և՛ միզային ուղիների զարգացման արատներն են, և՛ մի շարք գինեկոլոգիական հիվանդություններ են, և՛ հղիությունը։ Հղի արգանդը միզածորանը սեղմում է կոնքային ոսկրերին` առաջացնելով միզածորանների օբստրուկցիա։ Միզային ուղիների օբստրուկցիան առաջանում է ոչ միայն ուրոլոգիական և գինեկոլոգիական հիվանդություններից, այլ նաև ողնուղեղի հիվանդությունների և վնասվածքների դեպքում, որի ժամանակ առաջանում է միզապարկի ֆունկցիայի խանգարման(միզապարկի ատոնիա), որը բերում է միզապարկ-միզածորանային ռեֆլյուքսների և միզածորանների դինամիկ օբստրուկցիայի։ Ողնուղեղի վնասվածքների և հիվանդությունների դեպքում միզային քարերը առաջանում են բաժակներում, ավազանում և միզապարկում։

Ուրոլոգիական բոլոր դասագրքերում բերում են միզաքարային հիվանդության ֆիզիկո-քիմիական տեսությունը, սակայն չկա ոչ մի բառ պատճառների վերաբերյալ, որոնք բերում են քարագոյացման։ Այս տեսությունը միզային աղերի բյուրեղացման և միզային քարերի առաջացման վերաբերյալ է։ Վաղուց հայտնի է, որ վիտամին A-ի հիպովիտամինոզի կամ ավիտամինոզի դեպքում առաջանում է միզաքարային հիվանդություն։ Էքսպերեմենտալ աշխատանքներում, երբ կենդանիներին կերակրում են վիտամին A-ից զուրկ սննդով, ապա սրանք բոլորը հիվանդանում են միզաքարային հիվանդությամբ և մահանում են նրանից։ Այս կենդանիներին հերձելիս երևում է, որ բոլոր միզային ուղիները խցանված են միզային քարերով։ Վաղուց հայտնի է, որ միզային ուղիների տեղային ինֆեկցիաները և ընդհանուր ինֆեկցիոն հիվանդությունները բարդանում են միզաքարային հիվանդություններով։ Առաջ նույնիսկ ձգտում էին մաքուր տեսքով առանձնացնել միկրոբ, որն ունի լիթոգեն հատկություն։ Սակայն սպեցիֆիկ լիթոգեն միկրոբ գոյություն չունի։ Ցանկացած ինֆեկցիա կարող է բերել միզաքարային հիվանդության առաջացմանը։ Տեղային բորբոքային պրոցեսի ժամանակ միզային ուղիներում առաջանում են թարախի մակարդուկներ, որոնք էլ կարող են դառնալ կորիզ` միզային աղերի նստեցման համար։ Ընդհանուր ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ միզային ուղիներում կարող են առաջանալ միկրոբային էմբոլներ, որոնք նույնպես կարող են հանդիսանալ կորիզներ միզային աղերի նստեցման համար։ Նախկինում մեր երկրում միզաքարային հիվանդության պատճառներից էր համարվում մալարիան, որի ժամանակ աղերի նստեցման կորիզ է դառնում մալյարիային պլազմոդիումը։ Ներկայումս մեր երկրում մալարիա չկա և այդ պատճառն էլ վերացել է, սակայն հայտնվել են նոր պատճառներ, որոնք առաջ չկային։ Հայտնի է, որ միզաքարային հիվանդություն կարող է լինել օդաչուների մասնագիտական հիվանդություն։ Սակայն ոչ բոլոր օդաչուների, միայն` զինվորական, և` ոչ բոլոր զինվորական օդաչուների, այլ միայն նրանց` ովքեր թռչում են գերձայնային արագությամբ ինքնաթիռներով։ Ձայնային արագության պատնեշի հաղթահարման դեպքում, օդաչուի օրգանիզմը ենթարկվում է գերծանրաբեռնվածության, որը բերում է երիկամներում արյունազեղումների։ Արյան մակարդուկները միզային ուղիներում կարող են դառնալ միզային աղերի բյուրեղացման համար կորիզներ և առաջանան միզային քարեր։ Օդաչուական ուսումնարանների կուրսանտների մոտ, գերձայնային արագությամբ առաջին թռիչքից հետո, մասնավորապես 40%-ի մոտ հայտնաբերվում է արյունամիզություն։ Այս կուրսանտների մոտ, եթե շատ և երկար թռիչքներ գործեն, ապա կարող են առաջանալ միզային քարեր։

Հայտնի է, որ միզաքարային հիվանդությունը մասնագիտական հիվանդություն է համարվում տիեզերագնացների մոտ։ Սակայն այս դեպքում միզաքարային հիվանդության առաջացումը կապված է ոչ միայն օրգանիզմի գերծանրաբերնվածությունից, այլ անկշռելիության վիճակից։ Մարդուն ոսկրերն անհրաժեշտ են երկրում, որպեսզի հաղթահարի երկրի ձգողականության ուժը։ Տիեզերքում չկա երկրի ձգողականությունը և ոսկրերը մարդուն պետք չեն։ Պարզվեց, որ երեք շաբաթվա անկշռելիության վիճակում գտնվելիս, ոսկորները սկսում են ներծծնել, այն իմաստով, որ ոսկրերի հանքային աղերը ոսկորից անցնում են արյուն, որտեղից էլ դուրս են գալիս երիկամներով։ Երիկամների և միզուղիների գերծանրաբեռնվածությունը հանքային աղերով բերում է միզաքարային հիվանդության առաջացաման։ Ոսկրերի ներծծման պրոֆիլակտիկայի համար տիեզերագնացները տիեզերքում պետք է զբաղվեն ֆիզիկական վարժություններով։ Բոլոր շարժումները կախված են մկանների գերծանրաբեռնվածությամբ։ Մկաններն ամրացված են ոսկորներին, այդ պատճառով էլ մկանների կծկումները ոսկորներին տալիս են ծանրաբեռնվածություն։ Բացի ֆիզիկական վարժություններից տիեզերագնացները տիեզերքում կրում են հատուկ հագուստներ, որոնք պատրաստված են այնպես, որ յուրաքանչյուր շարժում առաջացնի մկանի և ոսկորների վրա ծանրաբեռնվածություն։ Երբ տիեզերագնացները երկարատև թռիչքից հետո վերադառնում են երկիր, նրանք չեն կարողանում կանգնել, քանի որ նրանց ոսկորները զրկվել են հանքային աղերից և ծռված են։ Նրանց ապարատներից հանում են քնած վիճակում։ Եվ միայն մի քանի օրից ձգողականության ուժի ազդեցությամբ ոսկորներն ամրանում են աղերով, և տիեզերագնացներին վերադառնում է կանգնելու և քայլելու հատկությունը։ Օրգանիզմում հանքային աղերի նյութափոխանակությունը կարգավորում է հարվահանաձև գեղձերի կողմից։ Սրանք 4-ն են և տեղակայված են պարանոցի կողքերով` վահանաձև գեղձի մոտ։ Այս գեղձերի հիպերֆունկցիայի դեպքում, որը սովորաբար զարգանում է, եթե հարվահանաձև գեղձերից գենե մեկում կա բարորակ ուռուցք(ադենոմա), հանքային աղերի նյութափոխանակությունը օրգանիզմում խախտվում է այնպիսի ձևով, որ հանքային աղերը լվացվում են ոսկորներից (ոսկորները դառնում են փուխր) և արտազատվում են մեզով։ Սա բերում են միզաքարային հիվանդության։ Հիպերպարաթիրիոզի դեպքում քարերն առաջանում են երկու երիկամներում էլ։ Նրանք բազմաթիվ են կամ մարջանաձև և շատ հաճախ ռեցիդիվում են հեռացվելուց հետո։ Միզաքարային հիվանդությունը կարելի է բուժել միայն ադենոմայի ախտահարված հատվածները և գեղձերը հեռացնելու ճանապարհով։

Միզաքարային հիվանդության պատճառ կարող են հանդիսանալ ոսկորների վնասումներն ու հիվանդությունները (օստեոմիելիտ, տուբերկոլյոզ և այլն)։ Ոսկորների վնասվածքների և հիվանդությունների դեպքում նկատվում է ոսկորային հյուսվածքների դեստրուկցիա և հանքային աղերը ոսկորներից դուրս են գալիս մեզով, որն էլ բերում է միզային քարերի առաջացմանը։ Նույնիսկ ոսկրապլաստիկ վիրահատությունները կարող են պատճառ հանդիսանալ` միզաքարային հիվանդությունների առաջացման։ Նկարագրված է 12 տարեկան տղայի դիտարկում, որին կատարվել էր մեծ ոլորքի վիրահատություն` սարկոմայի կապակցությամբ։ Կատարվել էր մեծ ոլորքի վերին երրորդականի ռեզեկցիա։ Այս ռեզեկցված ոսկորը, մոտավորապես 12սմ երկարությամբ, եռակցվել է և տեղադրվել է իր տեղը (արգանակային ոսկորի պլաստիկա)։ Այս արգանակային ոսկորը սկսվեց ներծծվել և հիվանդի մոտ վիրահատությունից 14 օր անց ի հայտ են եկել երիկամային խիթի նոպաներ։ Վիրահատությունից 4 շաբաթ անց, ուրոգրամների վրա նկարագրվել են մեծ քարեր երկու երիկամներում, երկու միզածորաններում, միզապարկում, հետին միզուկում։ Այս հիվանդի մոտ մի քանի անգամ կատարվել է քարերի հեռացում միզածորանից և հետին միզուկից։ Մոտավորապես 6 ամիս անց արգանակային ոսկորի տեղում զարգացավ նոր ոսկոր և քարագոյացման պրոցեսը դադարեց։ Հետագայում երկու երիկամներից էլ հեռացվեցին քարերը և միզային քարերը այլևս չեն ռեցիդիվել։

Միզաքարային հիվանդության պատճառ կարող են հանդիսանալ երիկամների զանազան բաց և փակ վնասվածքները, որոնց դեպքում միշտ առաջացնում են արյունզեղումներ և հեմատոմաներ։ Իսկ արյան մակարդուկները համարվում են օջախներ միզային քարերի բյուրեղացման համար։ Տարբեր օտար մարմինների առկայությունը միզային ուղիներում նույնպես կարող են պատճառ հանդիսանալ քարերի առաջացման համար։ Որպես օտար մարմիններ կարող են հանդես գալ ուրոլոգիական և գինեկոլոգիական վիրահատությունների ժամանակ օգտագործվող թելերը, զանազան օտար մարմիններ` հենց հիվանդի կողմից միզապարկ մտցված, թափանցող վերքերի դեպքում` հագուստի կտորները, որոնք հայտնվել են միզային ուղիներում, բժիշկների կողմից միզային ուղիներ մտցված մի շարք ուրոլոգիական գործիքների կոտրված կտորներ, միզային կաթետերներ և այլն։

Անցյալում, երբ դեռևս չկային անտիբիոտիկներ, ինֆեկցիաների դեմ պայքարում լայնորեն կիրառվում էին սուլֆանիլամիդային պրեպարատները, որոնք ներմուծվում էին օրգանիզմ ինչպես միջմկանային ներարկումների, այնպես էլ ներմկանային և որովայնային խոռոչի լցման տեսքով։ Եթե այս պրեպարատները երկարատև էին օգտագործվում և մեծ դեղաչափերով, ապա օրգանիզմում առաջանում էին միզային քարեր` սուլֆանիլամիդային պրեպարատներից կազմված։ Ներկայումս նկարագրված են տետրացիկլինի խմբի անտիբիոտիկներից առաջացած միզային քարեր։ Ակնհայտ է, որ բացի վերոհիշյալ թվարկած գործոններից, որոնք բերում են օրգանիզմում հանքային աղերի նյութափոխանակության խանգարմանը, կան նաև այլ գործոններ։

Միզաքարային հիվանդության կլինիկական համախտանիշները կախված են միզային ուղիների քարի տեղակայումից, սակայն ցանկացած տեղակայության դեպքում նկատվում են ցավեր գոտկային շրջանում կամ որովայնում (երեխաների մոտ) և մեզի ախտաբանական փոփոխություններ (պիուրիա, հեմատուրիա և այլն)։ Եթե միզային քարը տեղակայված է բաժակում, ապա ցավերն առաջանում են միայն այն դեպքում, երբ քարը փակում է բաժակի վզիկը` բերելով ներբաժակային ճնշման բարձրացմանը։ Եթե բաժակի վզիկի օբստրուկցիան լիկվիդացվում է, ապա ցավերն ակնթարթորեն անցնում են։ Եթե քարն ավազանում է և չկա ավազան-միզածորանային հատվածի օբստրուկցիա, ապա ցավերը բացակայում են։ Սակայն եթե ավազանային քարը հանկարծակի փակում է ավազանա-միզածորանային հատվածը, ապա առաջանում են ցավեր գոտկային շրջանում, իսկ երեխաների մոտ որովայնում։ Ավազանա-միզածորանային օբստրուկցիան բերում է ներավազանային ճնշման բարձրացմանը, որն էլ առաջացնում է ցավ։ Եթե միզային քարը տեղակայված է միզածորանում և խցանում է այն, առաջանում են խիստ ուժգին ցավեր գոտկային շրջանում և որովայնում, որոնք անվամում են ՙերիկամային խիթ՚։ Երբեմն երիկամային խիթի դեպքում դիտվում է որովայնի փքվածություն (աղիքի պարեզ), որը բացատրվում է նրանով, որ բարձր ներավազանային ճնշման ազդեցությամբ մեզը ավազանից երիկամի ծոցերի միջոցով անցնում է հետորովայնային տարածություն` առաջացնելով միզային ռետրոպերիտոնիտ։ Այսինքն` է հետորովայնամզային տարածությունում մեզի առկայությունը պատճառ է աղիքների պարեզի համար։ Խիստ կարևոր է տարբերակել երիկամային խիթը սուր որովայնայինից և աղիքային անցանելիությունից։ Գոյություն ունեն երիկամային խիթի ախտորոշման բազմաթիվ օբյեկտիվ մեթոդներ` հիմնված ներավազանային բարձր ճնշման որոշման վրա։ Նորմայում ներավազանային ճնշումը տատանվում է 0-15սմ ջրի սյուն։ Երիկամային խիթի ժամանակ այս ճնշումը դառնում է 100-150սմ ջրի սյուն։ Եթե ուլտրաձայնային քննությամբ, երիկամի ավազանը ցավերի կողմում զգալիորեն լայնացած է, համեմատած կոնտրլատերալ երիկամի ավազանի հետ, ուրեմն գործ ունենք երիկամային խիթի հետ։ Երիկամային խիթը կարելի է ախտորոշել նաև էքսկրետոր ուրոգրաֆիայի միջոցով, որը ցույց կտա ՙհամր երիկամ՚։ Համր երիկամը համարվում է պաշարված երիկամ, որը միզածորանի խցանման դեպքում, դադարում է արտազատել կոնտրաստային նյութ և սկսում է գործել միզածորանի օբստրուկցիան վերացնելուց հետո։ Երիկամային խիթի ախտորոշման համար կիրառվում է նաև քրոմոցիստոսկոպիա և իզոտոպային ռենոգրաֆիա(օբստրուկտիվ կորագիծ)։ Եթե ցավերի ժամանակ երիկամի ավազան մտցրվի միզածորանային կաթետեր և նրանով սկսի շիթով մեզը արտազատվել, նշանակում է դա երիկամային խիթ է։ Այս դեպքում հիվանդը նշում է, որ ցավերն անմիջապես վերանում են։ Սա ինչպես ախտորոշման, այնպես էլ բուժական մեթոդ է։ Հակառակ դեպքում, երբ մեզը արտազատվում է հազվադեպ կաթիլներով, նշանակում է ներավազանային ճնշումը նորմայի մեջ է և դա երիկամային խիթ չէ։ Նշանակում է, այս դեպքում որովայնի և գոտկային շրջանի ցավերը կապված չեն երիկամի հետ։

Եթե միզային քարը տեղակայված է միզապարկում, որովայնում և գոտկային շրջանում ցավեր չեն լինում։ Երբեմն կարող են նկատվել բութ ցավեր շեքի շրջանում։ Սովորաբար, միզապարկի քարի դեպքում նկատվում է դիզոտիա (հաճախակի, ցավոտ միզարձակում) և արյունամիզություն, որը առաջացնում է խորդուբորդ ճանապարհով անցնելիս։ Այս դեպքում քարը ցնցումներից վնասում է միզապարկի լորձաթաղանթը` բերելով արյունամիզության։ Միզապարկի քարերով տառապում են հիմնականում տղամարդիկ։ Կանայք ավելի հազվադեպ են տառապում միզային քարերով։ Կանանց մոտ սովորաբար դիտվում է միզապարկի պատին ֆիքսված քարեր, որոնք առաջանում են կարի թելերի վրա այն դեպքերում, երբ գինեկոլոգիական վիրահատությունների ժամանակ պատահաբար կարում են նաև միզապարկի պատը։ Այս կարի թելը, միզապարկի լուսանցքում, սկզբում ինկրուստացվում է, իսկ հետո առաջանում է մեծ, միզապարկի պատին ֆիքսված քարեր։ Տարբերում են միզապարկի երկու տեսակի քարեր։ Մի տեսակի քարերը առաջանում են միզապարկում` ինֆրավեզիկալ օբստրուկցիայի արդյունքում, որն հաճախ դիտվում է տարեց տղամարդկանց մոտ (շագանակագեղձի ադենոմա և քաղցկեղ, միզապարկի վզիկի կոնտրակտուրա, շագանակագեղձի սկլերոզ և այլն)։ Այս քարերի հեռացումից հետո, որպես կանոն, տեղի է ունենում հիվանդության ռեցիդիվում, քանի դեռ չի վերացվել ինֆրավեզիկալ օբստրուկցիան։ Այսինքն միզապարկի քարերի հեռացմանը զուգահեռ միաժամանակ պետք է հեռացնել ինֆրավեզիկալ օբստրուկցիան։ Միզապարկի երկրորդ տիպի քարերն առաջանում են երիկամի ավազնում կամ բաժակներում և միզածորանով անցնում է միզապարկ։ Կանանց մոտ այսպիսի քարը միզուկով հեռացվում է հենց առաջին միզարձակման ակտի ժամանակ, քանի որ կնոջ միզուկն ավելի լայն է, կարճ և ուղիղ։ Իսկ տղամարդկանց մոտ միզուկն ավելի երկար է նեղ և ծռմռված։ Այդ պատճառով էլ մանր քարը, որն իջել է երիկամից միզապարկ, կարող է մնալ միզապարկում։ Ժամանակի ընթացքում նա սկսում է մեծանալ ի հաշիվ աղերի, որոնք գտնվում են միզապարկի մեզի մեջ, և հասնում են մեծ չափերի։ Միզաքարային հիվանդության ախտորոշումը կլինիկական նշանների հիման վրա հնարավոր չէ, որովհետև միզային ուղիների հիվանդությունների ժամանակ ի հայտ են գալիս միանման համախտանիշներ, որոնք 5-ն են` ցավ, դիզուտիա, մեզում ախտաբանական փոփոխություններ, շոշափվող երիկամ կամ միզապարկ և հիպերտոնիա։ Ընդ որում, երբեք, ոչ մի հիվանդության դեպքում միաժամանակ այս հինգ ախտանիշները չեն լինում։ Սովորաբար լինում է մեկ կամ երկու համախտանիշներ, հազվադեպ` երեք։ Միզաքարային հիվանդության ախտորոշումը շատ պարզ է , հստակ և էֆեկտիվ է հիվանդին ռենտգենաբանական քննության մեթոդներն օգտագործելու դեպքում։ Ռենտգեն-կոնտրակտային քարերը բավականին լավ են երևում շրջադարձային նկարներում։ Իսկ ռենտգեն-ոչկոնտրակտային միզային քարերն ախտորոշվում են լցման ռեֆեկտների տեսքով` էքսկրետոր, ռետրոգրադ և անդրեգրադ ուրոգրամների ժամանակ։ Միզային քարերը լավ երևում են նաև ուլտրաձայնային հետազոտությունների ժամանակ։ Միզային քարերը, վաղ, թե` ուշ, առաջացնում են բազմաթիվ բարդություններ պիելոնեֆրիտի, ցիստիտի, հիդրոնեֆրոզի, ուրետրոհիդրոնեֆրոզի, երիկամային անբավարարվածության և այլնի տեսքով։ Միզաքարային հիվանդության ժամանակ պիելոնեֆրիտը, սովորաբար, խրոնիկական է, սակայն միզածորանի խցանաման դեպքում կարող է զարգանալ սուր պիելոնեֆրիտի գրոհ` ապրոստեմատոզ պիելոնեֆրիտի, երիկամի կարբունկուլի երիկամի պտիկների նեֆրոզի և երիկամի աբսցեսի տեսքով։ Պիելոնեֆրիտի թարախային ձևերը կարող են բերել պարանեֆրիտի և թարախային ռետրոպերինեֆրիտի։ Հետորովայնամզային թարախը կարող է բացվել որովայնի խոռոչ` բերելով ծանր թարախային պերիտոնիտի զարգացման։ Հետորովայնամզային թարախակույտերը կարող են բացվել նաև բարակ և հաստ աղիքների մեջ` ձևավորելով երիկամ-բարակաղիքային կամ երիկամ-հաստաղիքային խուղակներ։ Նկարագրված են դեպքեր, երբ միզային քարերը առաջացել են ավազանի կամ միզածորանի պատի պառկելախուցերում, որը բարդացել է ծանր թարախային ռետրոպերիտոնիտով (ողջ հետորովայնամզային տարածության ֆլագնոմա)։ Ուրետրոհիդրոնեֆրոզի և հիդրոնեֆրոզի աճնու զարգացումը բերում է երիկամի պարենխիմայի մահվան։ Երկկողմանի այսպիսի բարդությունների (կամ եթե հիվանդի մոտ մեկ երիկամ է) դեպքում առաջանում է խրոնիկական երիկամային անբավարարություն և հիվանդի մահ։ Դեղորայիքային միջոցները, որոնք օրգանիզմում կլուծեի միզային քարերին, ներկայումս գոյություն չունեն և դժվար թե երբևիցե ունիվերսալ լիտոլիտիկ պրեպարատներ կհայտնվեն։ Բոլոր, այսպես համարվող, քար լուծող պրեպարատները որոնք թվարկված են դեղագիտական տեղեկագրքերում, համարվում են սպազմոլիտիկներ և նպաստում են մանր քարերի ինքնուրույն դուրս գալուն միզային ուղիներով։ Երբ մանր քարը խցանում է միզածորանը, բերելով երիկամային խիթի առաջացմանը, հնարավոր է միաժամանակ, խիթը անցկացնելով, բուժել նաև հիվանդին` ազատելով նրան քարից։ Այս դեպքերում կատարվում է դիստանցիոն, էքստրակորպորալ, աղիքային քարի փշրում` հատուկ ապարատ-լիտոցիտորի օգնությամբ։ Միզածորանի քարը փշրվում է մանր ֆրագմենտների, որոնք մեզի շիթի ներքո թափվում են միզապարկ, որովհետև քարից վերև ավազանի և միզածորանի ճնշումները խիստ բարձրացած են։ Եթե քարը միզածորանում է, սակայն նրա կողքով մեզը հանգիստ հոսում է միզածորանով, ապա խիթ այդ դեպքում չկա։ Այս դեպքում հիվանդին անհրաժեշտ է նշանակել սպազմոլիթիկներ և ՙջրային ծանրաբեռնվածություն՚։ Հիվանդը 30 րոպեի ընթացքում խմում է մոտ 30 լիտր ջուր, ստանում է սպազմոլիտիկ ներարկում և քայլում կամ վազում է։ Սա նպաստում է մանր քարերի արտաընկնմանը միզապարկ։ Եթե քարը գտնվում է միզածորանի ինտերամուրալ հատվածում, նրան կարելի է հանել էնդովեզիկալ (միզապարկի միջով) ճանապարհով` հատուկ գործիքների և բռնիչների օգնությամբ։ Եթե միզածորանի քարը մեծ է և հնարավոր չէ նրան կոտրել, ինչպես նաև բավականին արագ զարգանում է ուրետրոհիդրոնեֆրոզ, ապա պետք է կատարել ուրետոլիտոտոմիա։ Երիկամի բաժակների և ավազանի քարերը ավելի քիչ վտանգանոր են, համեմատած միզածորանի քարերի, որոնք բերում են երիկամի արագ մահվան, և եթե հարաբերականորեն շատ մեծ չեն, ապա հնարավոր է կատարել դիստանցիոն ալիքային լիտոտրիպսիա։ Այս քարերի բեկորներն անցնելով միզածորանով` կարող են խցանել և պատճառ դառնալ երիկամային խիթ առաջացնելուն։ Այս դեպքում հրատապ կատարվում է բեկորների կրկնակի կոտրում մեզածորանում, մեզածորանի կաթետերիզացիա, նեֆրոստոմիա, ուրետրոլիտոտոմիա։ Այդ պատճառով էլ լիտոտրիպսիան չպետք է կատարել ամբուլատոր։ Եթե ավազանի կամ բաժակների քարերը չի հաջողվում կոտրել, ապա կատարվում է պիելոլիտոտոմիա, կալիկալիտոտոմիա, նեֆրոլիտոտոմիա։ Մահացած երիկամը, միզաքարային հիվանդության արդյունքում (հիդրոնեֆրոզ, պիոնեֆրոզ), անհրաժեշտ է հեռացնել։

Մեծ մարջանաձև քարերը, երբ քարն ամբողջովին գրավում է ավազանը և նրա ելունները ամբողջովին չի գրավում բոլոր բաժակները, խիստ վտանգավոր է կոտրելը։ Վիրահատության ժամանակ էլ բավականին դժվար է այդպիսի քարերն ամբողջովին հեռացնելը։ Սովորաբար, այս դեպքերում երիկամներում մնում են քարի բեկորներ, որոնք առաջանում են, այսպես կոչված միզային քարերի կեղծ ռեցիդիվները։ Իսկական ռեցիդիվներ են կոչվում այն միզային քարերը, որոնք վիրահատությունից հետո կրկին առաջանում են։ Սա նշանակում է, որ քարագոյացման պրոցեսը շարունակվում է։ Եթե քարագոյացման պրոցեսը վերացվել է, ապա իսկական ռեցիդիվներ չեն լինում։ Երկկողմանի մարջանաձև քարերը բանականին ծանր հիվանդություն է, որը դժվարությամբ է ենթարկվում բուժման։ Երկկողմանի մարջանաձև քարերի դեպքում մահվան պատճառը երիկամային անբավարարությունն է։ Միզապարկի քարերը հիվանդի կյանքին ուղղղակիորեն չեն վտանգում, սակայն սրանք առաջացնում են տանջալից դիֆուզիաներ։ Երբեմն հիվանդները կարող են միզել միայն պառկած։ Միզապարկի քարերը կարելի է կոտրել էնդովեզիկալ եղանակով։ Միզապարկը, լցված ֆոտոցիլինով, մտցվում է էլեկտրոդ, որը սերտ մոտեցվում է քարին, և բաց է թողվում էլեկտրական հոսանք։ Այս դեպքում առաջանում է, այսպես կոչված էլոկտրոհիդրավլիկ պայթյուն, և քարը փշրվում է։ Քարի բեկորները լվացվում է ցիստոսկոպի միջոցով։ Այսպիսի էլեկտրահիդրավլիկ կոտրումը համեմատաբար քիչ է կատարվում, քանի որ քարերը միզապարկում առաջանում են հիմնականում ինֆրավեզիկալ օբստրուկցիայի հետևանքով։ Այդ պատճառով էլ կատարվում են վիրահատություններ ինֆրավեզիկալ օբստրուկցիան վերացնելու ուղղությամբ (ադենոմէկտոմա, միզապարկի վզիկի ռեզեկցիա և այլն) և միաժամանակ էլ հեռացվում են միզապարկից քարերը։ Երիկամների և միզապարկի վրա կատարվող վիրահատությունները սկսվեցին կատարվել միայն 20-րդ դարի սկզբներին, սակայն միզապարկից քարերի հեռացումն ունի բազմահազարամյա տարիների պատմություն։ Հաշվում են, որ ողջ վիրաբուժությունը սկիզբ է առել հենց միզապարկի քարերի հեռացումից, այսինքն սա առաջին վիրահատությունն էր, որ կատարեցին մարդիկ։

Հանրաճանաչ Հիպոկրատյան երդամն մեջ կա կետ այն մասին, որ երդվողը պարտավորվում է երբեք չանել ՙհատում միզաքարային հիվանդությամբ տառապող մարդկանց, այն տրամադրելով մարդկանց, ովքեր զբաղվում են այդ գործով՚։ Միզապարկային քարահատումը հին դարերում դիտվում է այսպես, երբ միզապարկի քարը դառնում է այն չափսերի, որ ուղիղ աղիքից մատի օգնությամբ շոշափվում է, այդ մատի օգնությամբ քարը սեղմում էին շեքին։ Այնուհետև մի հատվածով հատել են շեքի բոլոր շերտերը մինչև քարը և այն մատով վերևից հեռացվել է։ Այդպիսի վիրահատություններից հետո միշտ մնում էր շեքի վրա չլավացող միզային խուղակ և տղամարդկանց մոտ առաջանում էր իմպոտենցիա։ Ներկայումս միզապարկը բացվում է որովայնի առաջնային պատեր` վերցայլային շրջանում։

Միզաքարային հիվանդությունը մեծ տարածում գտած հիվանդություն է, սակայն սրա ախտորոշումը հնարավոր է միայն ուրոլոգիական բաժանմունքներում, որտեղ կա համապատասխան ապարատուրայի առկայություն։

Էֆեկտիվ բուժումը պետք է նույնպես կատարվի ուրոլոգիական բաժանմունքներում, որտեղ կա բուժական սարքավորումների (լիտոտրիպտոր, էնդովեզիկալ հիվանդությունների համար համապատասխան գործիքներ և այլն) հագեցվածություն։


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -