Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Մատենադարանի ձեռագրերը բժշկության մասին — Վիքիփեդիա

Մատենադարանի ձեռագրերը բժշկության մասին

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բժշկություն

Հայաստանում գործող բժշկական հաստատությունների ու անվանի բժիշկների մասին հիշատակվում են դեռևս 5-րդ դարի հայկական,ինչպես և հետագա ժամանակների օտար աղբյուրները: Բժշկագիտությունը Հայաստանում մեծ ծաղկում է ապրել 11-15-րդ դարերում, երբ ապրել ու ստեղծագործել են Մխիթար Հերացին (12-րդ դար) ու Աբու–Սաիդը (12-րդ դար), Գրիգորիսը (12-13րդ դարեր), Ֆարաջը (13րդ դար), Ամիրդովլաթ Ամասիացին (15-րդ դար): Այս բժիշկները համակողմանի գիտելիքների տեր են եղել և ընդհանրացնելով իրենց փորձը, ինչպես նաև օգտվելով հույն և արաբ բժշկապետների աշխատություններից, ստեղծել են ինքնուրույն գործեր ու ձեռնարկներ, որոնք դարերի ընթացքում ընդօրինակվել ու կիրառվել են գործնական բժշկության մեջ:

12-րդ դարից սկսած Հայաստանում թույլ է տրվել ուսուցողական նպատակներով կատարել դիահերձումներ, մի բան, որ Եվրոպայում իրականցվեց 16-րդ դարում: Հայաստանի տարբեր վայրերում պահպանված և հայտնաբերված հնագույն բժշկական գործիքները վկայում են վիրահատումների մասին: 12-14-րդ դարերում Հայաստանում կատարվել են կեսարյան հատում, ներքին ուռուցքների հեռացում, կանացի զանազան հիվանդությունների վիրահատական բուժում և այլն: Վիրահատման ժամանակ որպես ընդհանուր և տեղական ցավազրկման միջոց օգտագործվել է մանդրագորա – Mandragora officinalis, ծննդաբերությունը ցավազրկելու նպատակով կիրառվել է Zedoar, Melilotus officinalis, վերքերը կարելու համար օգտագործվել է մետաքսե թել:

Միջնադարյան հայ բժշկությունը տեսական ու պրակտիկ հարցերում կանգնած է եղել ժամանակի առաջավոր բժշկագիտության դիրքերում: Մխիթար Հերացին (12-րդ դար) “Ջերմանոց մխիթարություն” երկում առաջադրել է ինֆեկցիոն- ալերգիկ հիվանդությունների առաջացման գործում “բորբոսի գաղափարը”: Նրա կարծիքով ջերմերն առաջանում են արյան, լորձի և օրգանիզմի այլ հեղուկների բորբոքումից: Ըստ Հերացու հիվանդությունների պատճառը միշտ չէ որ հիվանդի օրգանիզմում պետք է որոնել, հարուցիչները կարող են օրգանիզմ մուտք գործել նաև արտաքին աշխարհից: Հերացին ուսումնասիրություններ է գրել նաև մարդու կազմության ու կենսաբանության ընդհանւոր ախտաբանության դեղերի պատրաստման ու գործածության, ակնաբուժության և բուժիչ քարերի մասին: Հայ բժշկական մտքի պատմության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում 1465-1473 թթ ընդօրինակված թիվ 415 ձեռագիր բժշկարանը (որը վերագրվում է Գրիգորիսին: Աշխատությունը բաղկացած է երկու հիմնական մասից` դեղագիտական և բժշկական ընդհանուր ուսումնասիրություն: Գրիգորիսն ախտաբանության հետ զուգահեռ հետազոտել է նաև ախտաբանական ֆիզիոլոգիայի ու անատոմիայի պրոֆիլակտիկայի ու մահճաբուժություն հետ առնչվող բազմազան հարցեր: Շատ արժեքավոր են հեղինակի դիտողությունները մասնավորապես գլխուղեղի դերի մասին: “Գլխուղեղը ամբողջ մարմնի թագավորն է” – գրում է նա: Նյարդային համակարգը և գլխուղեղը մարդու մարմնի գլխավոր օրգաններն են: Գլխուղեղը “զգայարանների զգայարանն է”: Մարդու վերին և ստորին վերջավորությունների և ներքին օրգանների անդամալուծությունների պատճառը ջղային համակարգի վիճակն է: Անդամալուծություններն առաջանում են հիմնականում գլխուղեղի փորոկների մեջ և այլ տեղերում կուտակված հյութերից:

Ամիրդովլաթ Ամասիացին (1496թ.) 15-րդ դարի հայ բժշկության պարծանքն է: Տիրապետելով հունարեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, լատիներեն լեզուների` ուսումնասիրել է հունա-հռոմեական և պարսկա-արաբական բժշկությունները: “Օգուտ բժշկության” աշխատության մեջ նկարագրել է մարդու կազմությունը, առանձին-առանձին բերել է ավելի քան երկու հարյուր տարբեր հիվանդություններ և նշել է նրանց բուժման միջոցները (դեղերը): “Անգիտաց անպետում” ամփոփել է միջնադրայան հայ և օտար բժիշկների փորձը դեղագիտության, հատկապես բուսաբուժության ասպարեզում: Մատենադարանում պահվում է 1459թ. հեղինակի ձեռքով գրված “Ախրապատին” երկը, որը դեղագիտական մի աշխատություն է հորինված ականավոր հրեա փիլիսոփա, աստվածաբան և բժիշկ Մալմոնիդի (Մովսես Բեն Մայմոն 1135-1204) մեզ չհասած մի աշխատության հիման վրա: Մայմոնի բերած 2600 դեղերի քանակը Ամիրդովլաթը հասցրել է 3700:

Ամիրդովլաթի արժանավոր հաջորդներից է Ասար Սեբաստացին (17-րդ դար), որի “Բժշկական արվեստի մասին” ուսումնասիրությունը բաժանված է երկու մասի` ախտաբանություն և դեղագործություն: Նույն դարում է ապրել նաև հեքիմ Պողոսը, որը զբաղվել է բժշկության տեսության, մարդակազմության, ախտաբանության, դեղագիտության հարցերով:

Մատենադարանում պահվում են նաև բազմաթիվ անանաուն բժշկարաններ, ախրապատիներ, դեղաբուսակներ, բժշկական բառարաններ և այդ կարգի այլ աշխատություններ:


Նյութը վերցված է Մատենադարանի պաշտոնական վեբ-կայքից



aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -