Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Հովհաննես Սարկավագ — Վիքիփեդիա

Հովհաննես Սարկավագ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Հովհաննես սարկավագ, Հովհաննես Իմաստասեր (1045-1050–ի միջև, Արցախի Փառիսոս գավառ–1129, Հաղպատ), հայ մատենագիր, փիլիսոփա, գիտնական, մանկավարժ։ Ծնվել է քահանայի ընտանիքում։ Սովորել է Հաղպատի վայքում, ապա՝ Ուռճացի վարդապետի մոտ։ Ստացել է բազմզկողմանի կրթություն։ Երկար տարիներ ապրել ու գործել է Անիուն, ղեկավարել է Անիի բարձրագույն դպրոցը, որը ձեռք է բերել գիտնական–փիլիսոփայական ուղղվածություն։Աստվածաբանությունից բացի նրա ղեկավարած դպրոցում ուսուցանվել են քերականություն, մաթեմատիկա, փիլիսոփայություն, տոմարագիտություն, տիեզերագիտություն և այլ առարկաներ։ Հետագայում գլխավորել է Հաղպատի դպրոցը, որը նրա շնորհիվ դարձել է գիտության և մշակույթի նշանավոր կենտրոն։ Բազմակողմանի և խոր գիտելիքների համար Հ.Սարկավագը հռչակվել է որպես «Սոփեստոս», «Իմաստասեր», «Վարդապէտն մեծ», «Պոետիկոս»։ Պահպանվել է Հ.Սարկավագի շիրմաքարը՝ «Արձանս այս սեմական է Սոփեստոսի Սարկաւագին» մակագրությամբ։ Հ.Սարկավագը թողել է գրական հարուստ ժառանգություն։ Մեկնել է անտիկ և քրիստոնյա հեղինակների մի շարք երկեր։ Գրել է նաև փիլ., քնքգիտական, տոմարագիտական, գեղագիտական, գեղարվեստական, բարոյագիտական, աստվածաբանական բնույթի ինքնութույն աշխատություններ։ Կորել է նրա պատմական երկը, որից մեջբերումներ է կատարել Սամուել Անեցին։ Հ.Սարկավագը մեծ ուշադրություն է դարձրել անցյալի գրավոր ժառանգությանը։ Նա սրբագրել, խմբագրել և արտագրել է աղճատված և անընթեռնելի դարձածբազում բնագիր աշխատություններ։ Հ.Սարկավագը կրոնական բնույթի իդեալիզմի դիրքերից քննադատել է աշխարհի առաջացման մոնիստական–մատերիալիստական և դուալիզմին մոտեցող ըմբռնումները։ Ըստ նրա սկզբնականն Աստվածն է. այն ինչ որ կա, նախապես եղել է Աստծու մտքում և նրա կամքով դարձել է իրակաքնություն։ Արարված բնությունն ինքը ևս հանդես է գալիս որպես ստեղծագործող։ Քանի որ յուրաքանչյուր առարկա ենթակա է փոփոխման, անցման՝ մի վիճակից մյուսին, ապա ողջ բնությունն ունի գոյության երկակի ձև՝ որպես իրականություն և որպես հնարավորություն։ Վերջինս իրականության մեջ թաքնված արմատն ու սկիզբն է այն ամենի, հետագայում փոեշփոխության միջոցով վերածվում է իրականի։ Հնարավորությունն ու իրականությունն անխզելիորեն կապված են ու պայմանավորվում են միմյանց։ Նա ոփոփխության պրոցեսը ընկալում է մետաֆիզիկորեն, կարծելով, որ բնության մեջ նորը չի առաջանում։ Սակայն, անդրադառնալով բնության առանձին իրերի ու երևույթների շարժման պատճառների հարցերին, նա ցուցաբերել է դիալեկտիկական մտածողության որոշ տարրեր։ Բարձր գնահատելով մարդկային ճանաչողական հնարավորությունները՝ նա հանդես է եկել բնության երևույթների գերբնականացման ու սնոտիապաշտության դեմ, պահանջել է թափանցել բնության գաղտնիքների մեջ, ճանաչել շրջապատող աշխարհը, որն իր ժամանակին առաջադիմական պահանջ թր։ Նա գտնում էր , որ կոնկրետ–զգայական աշխարհը հասանելի է մարդկային իմացությանը։ Ճանաչողությունը չիմացությունից դեպի իմացություն, թերի իմացությունից դեպի առավել լրիվ իմացություն ընթացող երկարատև պրոցես է. այն անցնում է զգայկան՝ առաջին և անհրաժեշտ աստիճանը, որին հաջորդում է բնական իմացությունը։ Բացառիկ երևույթ էին գիտելիքների ձեռքբերման և նրանց հավաստիությունը ստուգելու խնդրում փորձի դերի մասին նրա դատողությունները, ճշմարտության մասին առաջ քաշած գաղափարները, նոմինալիստական մտածելակերպի առանձին արտահայտությունները ևն։ Հ.Սարկավագը ընդունել է երկրի գնդաձևությունը Պահպանվել է Հ.Սարկավագի մաթեմատիկական մի աշխատություն՝ «Յաղագս անկիւնաւոր թուոց» վերնագրով, որտեղ տրված են այսպես կոչված, եռանկյուն, քառանկյուն, մինչև 14–անկյուն թվերը։ Աշխատության ընդօրինակություններից մեկը պարունակում է նաև պյութագորասյան բազմզպատկման աղյուսակի հայկ. տարբերակը։

Արվեստի տեսության բնագավառում նար խոսք է «Բան իմաստութեան ի պատճառս...» 188–տողանոց չափածո երկը, որը երկխոսություն է բանաստեղծի ու «սարեկի» միջև։ Թեման արվեստի ակունքների խնդիրն է։ Հ.Սարկավագըարվեստի աղբյուրը տեսնում է բնության մեջ։ Ըստ նրա՝ որքան արվեստը մոտենա բնությանը, այնքան ավելի կատարյալ կլինի։ Բանականություննէ արվեստի բարձրագույն վիճակը։ Նա գտնում էր, որ բարձր արվեստի հասնելու համար անհրաժեշտ է տաղանդի առկայություն և համառ ու նպատակասլաց աշխատանք։ Նա պահանջում էր խոսքի ստեղծագործության ազատություն։

Հ.Սարկավագը զբաղվել է հայկ. տոմարի կարգավորման հարցով։ 1080–ին, երբ լրացել է հայոց Մեծ թվականի առաջին պարբերաշրջանը, նա կազմել է հետագա 532 տարիների (մինչև 1616–ը) ազյուսակը, որը կոչվել է Սարկավագագիր տոմար։ Հ.Սարկավագը 11-12–րդ դդ. երևելի երաժշտագետներից ու երգահաններից է, որ նշանակելի ավանդ է մուծել Անիի և Հաղպատի գիտական ավանդությունների զարգացման մեջ և ուղի հարթել դեպի Կիլիկիա անցումն իրագործող հայկ. երաժշտական մշակույթի հետագա ծաղկման համար։ Հ.Սարկավագի, որպես երաժշտի գործունեությունը կապված է երաժշտական գեղագիտության, գիտական ու գործնական տեսության, կատարողական արվեստի և ստեղծագործության հետ։ Անեղծանելի հետքեր է թողել հայ միջնադարյան արվեստի փիլ–յան, այդ թվում և ուղղակի՝ երաժշտական գեղագիտության զարգացման մեջ։ «Բան իմաստութեան» քերթվածում, մասնավորապես, երաժշտությունը համարում է սովորովի գեղարվեստ, որ ծագում և զարգանում է որպես բնության նմանվելու և բնությունից սովորելու մարդկային ձգտման անմիջական արդյունք։ Եվ ի դեմս բնության ունենալով գեղեցկության ու բարձրագույն ներդաշնակության հավերժական, իր համապարփակությամբ անհասանալի մի տիպար, վերջինս հասնելու ձգտման մեջ ձեռք է բերում կատարելագործման հավիտենապես գործող հղոր ազդակներ։ Ինչպես պարզվում է ուսման և կրթության ասպարեզում Գրիգոր Մագիստրոսի բարենորոգումները շարունակելով դրանք ի կատար ածած Հ.Սարկավագը, քերականության տոմարի և թվաբանության շարքում դաս է տվել նաև ընդանրապես «քառյակ արվեստները», որոնցից մեկն էր երաժշտագիտությունը։ Նմանապես՝ պարզվում է, որ Հ.Սարկավագը իրեն աշակերտած հոգևորականներին ուսուցանել է նաև երաժշտության նշագրության հիմունքները, ինչպես և ծիսական մատյանների երաժշտանշանագրական բովանդակությունը բացահայտելու՝ ընթերցելու–վերծանելու սկզբունքները։ Հայտնի է Հ.Սարկավագի կատարած նշանակալի գործը սաղմոսերգության նորոգության ասպարեզում։Որպես ստեղծագործող, նա նշանակալի ավանդ է մուծել աղաթքի ժանրի զարգացման մեջ, լծվել է գանձարան ժողովածուի նյութերի կուտակմանը և էապես հարստացրել շարականների հորինման փորձը։ Ղևոնդյան հիշատակին նվիրված նրա «Անճառելի բանդ Աստուած» մանկունքը բարձրարվեստ մի կոթող է, որ նշանակալի չափով զարդացնելով Կոմիտաս կաթողիկոսի «Անձինք նուիրեալք» շարականի գրական ու երաժշտական բաղադրիչների կառուցվածքային լավագույն հատկանիշները, անմիջականորեն նախապատրաստում է Ներսես Շնորհալու՝ Ավարայրի ճակատամարտի հերոսներին ոգեկոչող «Նորահրաշ պսակաւոր» ստեղծագործությունը։


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -