Հարստության հարկ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարստության հարկ (անգլերեն՝ wealth tax) — սեփականության հարկի տարատեսակ։ Գործում է մի շարք երկրներում (Ավստրիա, Դանիա, Հնդկաստան, Իռլանդիա, Իսպանիա, Նիդեռլանդներ, Նորվեգիա, Շվեդիա, Շվեյցարիա, Ֆինլանդիա): Հարստության հարկը, որպես կանոն, տեղական հարկ է, որով հարկվում է զուտ եկամուտը։ Ունեցվածքը գնահատվում է շուկայական արժեքով։ Հարստության հարկ չի գանձվում ավտոմոբիլներից և տրանսպորտի այլ միջոցներից, պատենտներից, հեղինակային իրավունքիներց, կահույքից, տնային գույքից, արվեստի ստեղծագործություններից, գրքերի, դրոշմանիշների մասնավոր հավաքածուներից, աննուիտետներից (պետական փոխառության տեսակ, գերմ. Annuitat)։