Կատեգորիա:Հազվագյուտ հողային տարրեր
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հազվագյուտ հողային տարրեր (մետաղներ), պարբերական համակարգի III խմբի երկրորդական ենթախմբի քիմիական տարրեր. սկանդիում, իտրիում, լանթան և լանթանոիդները: Երկրակեղևում համեմատաբար քիչ են տարածված, սրանցից օքսիդները ջրում չեն լուծվում (հնում այս օքսիդներին անվանում էին «հողեր», այստեղից էլ ստացվել է այս խմբի անվանումը): Այս խմբի մետաղները արծաթասպիտակավուն գույն ունեն, սակայն օդում արագ խամրում են օքսիդի շերտի առաջացման պատճառով: Քիմիապես ակտիվ են: Բնության մեջ հանդիպում են միասնական: