Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Գալուստ Խանենց — Վիքիփեդիա

Գալուստ Խանենց

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գալուստ Խանենց (Խանյան) (1910 -1998)– իրանահայ գրող է։

Ծնվել է Թեհրանում 25 հունվար 1910 թվականին։ Ուսումը եղել է տեղական դպրոցներում և Լիսե Սան Լուի ֆրանսիական դպրոցում։ Հետագայում աշակերտել է ճարտարապետ Մարգար Էլգալի մոտ և ուսանել է ճարտարապետություն նրա դասընթացներում, նա ստացել է պատվո նշան ժամանակակից Թագավորից իր կրած նեղությունների համար Գոլեստան պալատի Նորոգման համար։

Նա մանուկ հասակից զբաղվել է գրականությամբ, հրատարակված ունի ութը չափածո հատորներ՝ «Ամբողջ Սրտով», «Հրաշալի Զորություն», «Բարև Քեզ Մարդ», «Հայ Ժողովրդի Վերածնունդը», «Լուսամուտը», ինչպես և պարսկերենի թարգմանված՝ «Հրաշալի Զորություն» և «Բարև Քեզ Մարդ» հատորները։

Գալուստ Խանենցը եղել է «Նոր Էջ» գրական խմբակցության հիմնանդամներից, այս խումբը 1935 թվին հրատարակեց իր առաջին հատորը «Նոր Էջ» անունով, որպես «ժողովածու Իրանահայ երիտասարդ գրողների»։

Գալուստ Խանենցը քանիցս մեծարանքի է արժանացել Հայաստանյան և արտասահմանյան մի շարք կազմակերպությունների կողմից։ Նաև շնորհվել է երեք գրական մրցանակներ, Խանենցի ստեղծագործությունների արժեքավորումը տվել է Թորոս Թորմանյանը, նրան նվիրած (Հալեպում հրատարակած) իր «Մարդերգակ Բանաստեղծը» գրքի մեջ։

Գալուստ Խանենցը մահացել է 1998-թ հունիս 4-ինԹեհրանում։


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -