Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Գաբրիել Սունդուկյան — Վիքիփեդիա

Գաբրիել Սունդուկյան

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գաբրիել Սունդուկյան
Գաբրիել Սունդուկյան

Սունդուկյան Գաբրիել Մկրտումի (Հունիս 29, 1825, ԹիֆլիսՄարտ 16, 1912, Թիֆլիս) - հայ դրամատուրգ, հասարակական գործիչ։ Ռեալիզմի սկզբնավորողներից մեկը հայ գրականության մեջ։

[խմբագրել] Կենսագրություն

Ծնվել է առևտրականի ընտանիքում։ Սունդուկյանը սկզբնական կրթությունն ստացել է հայագետ Հ. Շահան-Ջրպետյանի դպրոցում (1832-37), սովորել գրաբար, աշխարհաբար, ֆրանսերեն, լատիներեն, իտալերեն։ 1838-40–ին ուսանել է Արզանյանների պանսիոնում, 1840-46–ին՝ Թիֆլիսի ռուսական գիմնազիայում։ 1846–ին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետի արևելյան բաժինը։ Այդ տարիներին ավելի է խորացել Սունդուկյանի սերն ու հետաքրքրությունը ռուս և համաշխարհային գրականության նկատմամբ։ Պետերբուրգի թատրոնները Սունդուկյանի համար եղել են այն դպրոցը, որտեղ ձևավորվել է նրա թատերական ճաշակը։ Համալսարանն ավարտելիս նա պաշտպանել է «Թռուցիկ հայացք պարսկական ռաղաչափության բնույթի վրա» թեմայով թեկնածուական դիսերտացիա։ Կարճ ժամանակ պաշտոնավարել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1853-58–ին ապրել և աշխատել է Դերբենդում։ 1858–ի սեպտեմբերի վերջին վերադարձել է Թիֆլիս, պաշտոնավարել Կովկասի երկաթուղայինվարչությունում։

[խմբագրել] Ստեղծագործական աշխատանք

Սունդուկյանի գրական-թատերական գործնեությունը զուգադիպել է Անդրկովկասում կապիտալիզմի սկզբնավորմանը, և այդ շրջանի բարդ ու հակասական սոցիալ-տնտեսական հարաբերությունները արտացոլված են նրա ստեղծագործության մեջ։ Դ. Դեմիրճյանի բնութագրությամբ Սունդուկյանը հայ դրամատուրգիայի Աբովյանն է։ Սունդուկյանը հեղաշրջեց հայ դրամատուրգիան, նրան տվեց մասշտաբայնություն, ժամանակի այրող խնդիրները առաջադրելու կարողություն։ Նա առաջինն է հայ դրամատուրգիայում պատկերել քաղաքային կյանքն ու կենցաղը, խորությամբ արծարծել ընտանիքի և ամուսնության, կնոջ անիրավահավասարության, երիտասարդության, դրամատատիկական հասարակության մեջ հայրերի ու որդիների փոխհարաբերության։ Սունդուկյանը ներկայացրել է հասարակության տարբեր խավերի՝ առևտրական, վաշխառու, մտավորական։ Նա առաջինն է պատկերել հասարակության ցածր խավերին՝ իրենց հոգսերով և ուրախություններով, շեշտել նրանց ազնվությունը, մարդկայնությունը։

Հետևելով ժամանակի առաջավոր գեղագիտական մտքին, նա զարգացրել է դեմոկրատիզմի ու ռեալիզմի գաղափարները և նշել նոր ուղիներ հայ դրամատուրգիայի հետագա զարգացման համար։ Սունդուկյանը գրել է «Գիշերվա սաբրը խեր է» կատակերգությունը, որով սկսվում է նրա ստեղծագործության առաջին շրջանը։ Դա ռեալիստական ստեղծագործություն է, որտեղ ամուսնության և օժիտի թեմայի միջոցով հեղինակը շոշափում է լուսավորական գաղափարներ։ 1866–ին գրեց «Խաթաբալա» և «Օսկան Պետրովիչըն էն կինքումը», իսկ 1869–ին՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինս» կատակերգությունները։ Այս շրջանի գործերը հիմնականում ուրախ կատակերգություններ են, որտեղ հեղինակը քննադատում է դրամասիրությունը, ձևամոլությունը և բարձրացնում բարոյական կարևոր հարցեր։ Սունդուկյանը մարդասիրությամբ ու կարեկցանքով է խոսում կնոջ ստրկական վիճակի մասին։

Ստեղծագործության երկրորդ շրջանում Սունդուկյանը գրել է լուրջ կատակերգություններ, որոնք բացահայտում են կյանքի դրամաները. դրանց մեջ ծիծաղը ներհյուսված է արցունքին։ Թատերագիրը կատարում է սոցիալական խոր ընդհանրացումներ, որոնք աննախընթաց էին հայ դրամատուրգիայի պատմության մեջ։ «Էլի մեկ զոհ» (1884) պիեսի կոնֆլիկտը տեղի է ունենում հայրերի ու որդիների միջև։ Որդիները զոհում են իրենց սերը ծնողների՝ դրամի վրա խարսխված բռնակալական ձգտումներին։ «Էլի մեկ զոհ»–ը, ըստ էության, հայ առաջին դրաման է, որտեղ տրված է ընտանիքներում եղած ներքին բախումը, որը լայնանում ու դառնում է հասարակական ու սոցիալական կոնֆլիկտ։

Սունդուկյանի տաղանդի արգասիքն է «Պեպո» (1876) կատակերգությունը։ Պիեսը պատկերում է երկու հակադիր սոցիալական խավերի՝ բուրժուազիայի ու ժողովրդական զանգվածների հակադրությունը։ Դրական հերոսները ունեն վեհ արժանապատվություն և հոգեկան բարձր հատկանիշներ։ Պեպոյի կերպարը ժողովրդի խոհերի, վշտի, ինքնագիտակցության արտահայտությունն է։ Նրա ողբերգությունը հասարակական մի ամբողջ խավի ողբերգությունն է։ Իրականության գեղարվեստական պատկերը Սունդուկյանը ստեղծել է գործողության զարգացմամբ, կենդանի անհատականությունների միջոցով։ Սունդուկյանը սոցիալական հզոր բողոքով խարազանում է տիրողների արատավոր բարոյականությունը։ «Պեպո»-ն հայ ռեալիստական դրամատուրգիայի ամենանշանակալից երևույթն է և ունի քննադատական հզոր շերտեր։ Պիեսի բեմադրությունը 1871–ի ապրիլին ունեցել է հսկայական հաջողություն։

«Քանդած օջախ» (1883) կատակերգությունը մի ամբողջ ընտանիքի կործանման պատմությունն է։ Այստեղ բախումը նույնպես հասարակական բնույթ ունի։ Ընտանիքները հեռանում են նահապետական նիստուկացից, բայց նոր իրադրության մեջ չեն գտնում իրենց տեղը։

1872-1876–ին «Մշակ»–ում տպագրվել են Սունդուկյանի ֆելիետոնները՝ «Համալի մասլահաթնիրը», իսկ 1882-86–ին, «Արձագանք»–ում՝ «Հադիդի մասլահաթնիրը»։ Դրանք հրապարակախոսական–երգիծական բնույթ ունեն և շոշափում են հասարակական, սոցիալական և կենցաղային հարցեր։ Իր վերջին՝ «Իմ մահն ու թաղումը» մասլահաթում Սունդուկյանը համերաշխության, եղբայրության և մարդասիրության կոչ է անում Կովկասի ժողովուրդներին։

Սունդուկյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում բարձր գեղարվեստականությամբ, չափի զգացումով, բառի ճշգրիտ և տեղին գործածումով։ Նա գրել է Թիֆլիսահայ բարբառով՝ հասարակ ժողովրդին հասկանալի լինելու համար, օգտագործել ժողովրդական բանահյուսությունը, վարպետորեն կառուցել գործողությունը, ստեղծել աշխույժ մենախոսություններ ու երկխոսություններ, ինչպես նաև դրության և խոսքի կոմիզմ։ Նրա ստեղծագործությունը մեծ ազդեծություն է գործել ոչ միայն հայ դրամատուրգիայի, այլև հայ գրականության հետագա զարգացման վրա։ Հ. Թումանյանը նրան որպես երկրորդ մեծ «թիֆլիսեցու» դրել է Սայաթ-Նովայի կողքին։

Այլ լեզուներով


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -