Արփա
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արփան Հայաստանի գետերից է: Այն սկիզբ է առնում Զանգեզուրի և Վարդենիսի հորդաբուխ աղբյուրներից : Վերին հոսանքումգետը դանդաղահոս է, բայց դեռ չհասած Ջերմուկ առողջարան` դառնում է առագահոս և, ճեղքելով Վարդենիսի լեռնալանջերը, գահավիժում է անտառապատ խոր կիրճը : Ջերմուկից ներքև Արփան հոսում է գալարումներով և իր ընթացքը մերթ արագ, մերթ դանդաղ շարունակում է մինչև Արենի գյուղը : Ստորին հոսանքում Արփան բաժանվում է բազմաթիվ մեծ ու փոքր առուների և ամռան ամիսներին ամբողջովին օգտագործվում է դաշտերն ու այգիները ոռոգելու համար: Արաքսի մեջ է թփվում Նախիջևանի Հանրապետության տարածքում։
Գետի երկարությունը 128 կմ է։
Արփա գետի վերին հոսանքում կառուցվել է Կեչուտի ջրամբարը,որտեղից սկսվում է Արփա–Սևան ջրատար թունելը։
Արտակարգ գրավիչ է Արփա գետի հովիտը իր վերին հոսանքում։ Այստեղ են գտնվում Ջերմուկ առողջարանը և համանուն ջրվեժը։