Web Analytics

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Արտաշատ — Վիքիփեդիա

Արտաշատ

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Ստեփանավան, Արարատի մարզ
Քարտեզ
Ստեփանավանի դիրքը Հայաստանում
դիրքը Հայաստանում
Կառավարություն
Մարզ Արարատի մարզ
Քաղաքապետ Գագիկ Մուրադյան
Վիճակագրություն
Տարածք 10 կմ²
Բարձրություն 830 մ
Բնակչություն
 - (2001)
 - խտություն

35,000
5412/կմ² 

Արտաշատը Արարատ մարզի մարզկենտրոնն է: Քաղաքը գտնվում է ստրատեգիկ կարևորագույն Երևան – Ստեփանակերտ ճանապարհի վրա:

[խմբագրել] Պատմություն

Քաղաքի և Արտաշէսեան Թագաւորութեան (Ք.Ա. 189- Ք. Վ. 1) հիմնադիրն է Արտաշէս Ա. (Ք.Ա. 189-160)։ ԱՐՏԱՇԱՏ կը հիմնուի Ոստան գաւառի մէջ, Երասխ (Արաքս) և Մեծամօր գետերու հին հուներուն իրարու խառնուած տեղը, Խոր Վիրապի բլուրներուն վրայ։ Այս տարածքի վրայ այժմ կ'երևին հին քաղաքի պարիսպները և շէնքերու հետքեր։ Դարերու ընթացքին Երասխ մի քանի անգամ հուն կը փոխէ։ Այդ թուականներուն Երասխը և Մեծամօրը շատ աւելի ջրառատ գետեր էին։ Մեծամօրին կը խառնուէին Քասախը, Հրազդանը և Ազատը։

Ըստ յոյն փիլիսոփայ և պատմագիր Պլուտարքոսի (Plutarch), (46-127), քաղաքի վայրը ճշդած ու յատակագծի նախագիծը պատրաստած է հռոմայեցիներէն փախչելով Արտաշէսի մօտ ապաստան գտած գարթակենցի նշանաւոր զօրավար Աննիպալը (Հաննիպալ) (Carthaginian Hannibal)։ Մեր պատմահայր Մովսէս Խորենացին այս մասին որևէ տեղեկութիւն չէ արձանագրած։

Քաղաքին երեք կողմը շրջապատուած է գետի ջրով, իսկ չորրորդ կողմը՝ ջրով լեցուող արուեստական խրամով։ Քաղաքը շրջապատուած է նաև հսկայածաւալ պարիսպներով։ Քաղաքի միջնաբերդը ունի երկու շարք պարիսպ։ Ասոնք այնպէս մը կը շինուին, որ վտանգի պահուն կարելի է զանոնք առանձին բերդերու վերածել։ Կը շինուին նաև պալատներ և մեհեան։

Միջնաբերդին մէջ կը գտնուի արքունի դղեակը ու մահապարտներու համար 6 մեթր խորութեամբ ու 4,4 մեթր տրամագծով հսկայական քարապատ փոս մը։ Այդ փոսը յառաջիկային կը կոչուի Խոր Վիրապ։ Կը դառնայ նշանաւոր, շնորհիւ հոն նետուած մահապարտի մը՝ Գրիգոր Լուսաւորչի։

Հայ և օտար պատմիչներ շեշտած են քաղաքի մեծութիւնը և գեղեցկութիւնը։ Օտարներ քաղաքը կը կոչեն նաև «Հայոց Կարթագէն»-ը։

Այծի արծաթեայ արձանիկ Ք.Ա. 2-1 դար Յոյն պատմագիր Ստրաբոն (Strabon) (Ք.Ա. 64 / 63- Ք.Վ. 23 / 24) քաղաքի մասին հետևեալը կը գրէ. «.... գեղեցկօրէն շինուած է և երկրի թագաւորանիստ քաղաքն է։ Ան կը գտնուի գետածոցին, որ նման է թերակղզիի և անոր շուրջը, բացի պարանոցի մասէն, պարսպապատ է, իսկ պարանոցը փակուած է խրամով և պատուարով»։

Ըստ Մովսէս Խորենացիի Բագարանէն Արտաշատ կը փոխադրուին Անահիտ-Արտեմիսի արձանը և բոլոր հայրենական կուռքերը։ Տիր-Աբոլոնի արձանը կը կանգնեցնեն քաղաքէն դուրս՝ ճամբուն վրայ։ Երուանդաշատի ամբողջ վայելչութիւնները, ինչ որ Երուանդ Արմաւիրէն փոխադրած էր և ինք ալ աւելցուցած, կը բերուի Արտաշատ։ Արտաշէս ինքն ալ գեղեցիկ շինութիւններով քաղաքը կը սարքաւորէ որպէս արքայանիստ քաղաք։

Հայերու այդ շրջանի ամենասիրելի չաստուածուհին՝ Անահիտը, որ հին պարսկերէնով կը նշանակէ անբիծ, անարատ, Հայոց աշխարհի պահապանը կը համարուի։ Ան միակ չաստուածուհին է, որ ունի ոսկեձոյլ արձան, այդ պատճառով ալ նաև կը կոչուի «Ոսկեմայր», «Ոսկեծին» և «Ոսկեհատ»։ Անահիտի ամենանշանաւոր մեհեանը կը գտնուի Երիզա (Երզընկա՝ Էրզինճան), իսկ միւս նշանաւոր մեհեաններէն մին ալ՝ Արտաշատ։ Անահիտի տօնը կը կատարուի Նաւասարդ ամսուայ 15-ին (Օգոստոս 25)։

Նաւասարդ հին հայկական տոմարով տարւոյ առաջին ամիսն է։ Մեր այսօրուայ տոմարով Նաւասարդի 1-ը կը համապատասխանէ Օգոստոսի 11-ին։


Քաղաքի աւերակներէն սիւներու կրաքարէ խարիսխները Արտաշէս բերրի ու ոռոգելի հողերով շրջապատուած Արտաշատը արագօրէն զարգացնելու նպատակով Երուանդաշատէն, Արմաւիրէն և ուրիշ տեղերէ մեծ թիւով բնակչութիւն կը տեղափոխէ։ Կը զարգանան արհեստները։ Պեղումներու ընթացքին կը յայտնաբերուին մեծ քանակութեամբ խեցեղէն, ապակեղէն և մետաղէ իրեր, ոսկիէ և արծաթէ սպասք ու զարդեղէն։ Քաղաքը, գտնուելով «Մետաքսի Ճամբայ»-ին վրայ, կը դառնայ միջազգային առևտուրի գլխաւոր կեդրոններէն մին։ Ըստ Ք. Ա. 4-րդ դարու 60-ական թուականներուն գծագրուած հռոմէական «Պևտինգերեան քարտէս»-ի, Արտաշատի տեղը, որ ուրարտական շրջանին (Ք.Ա.860-580) ալ բնակելի վայր եղած է, այդ շրջանէն իսկ առևտրական ուղիներով կապուած է Պարսկաստանի, Վրաստանի, Միջագետքի և այլ երկրներու առևտրական կեդրոններուն։

Հողաբաժան սահմանաքարեր Արամերէն արձանագրութիւն Արտաշատի մէջ կայ գանձատուն, մաքսատուն և փողերանոց, ուր կը կտրուի հայկական դրամ։ Գտնուած են պղինձէ դրամներ, որոնց վրայ յունարէնով գրուած է Արտաքսատա՝ Արտաշատ։ Այս փողերանոցին մէջ Տիգրան Բ. Մեծի (Ք.Ա. 95-56) համար ալ դրամ կը կտրուի։

Տուները հողէ շինուած են` հարթ տանիքով կամ կղմինտրածածկ, սենեակները՝ սալայատակուած։ Բաղնիքները կեդրոնական ջեռուցումով են։ Կրակարանի ծուխը և տաքութիւնը կաւէ խողովակներով կ'անցնի բաղնիքի յատակէն ու պատերուն մէջէն՝ տաքցնելով շէնքը։

Քաղաքի մէջ կան մի քանի կամուրջներ, որոնցմէ ամենահինը ու հռչակաւորը Երասխի վրայի «Տափերական» կամ «Արտաշատի կամուրջ» կոչուածն է։

Որոշ թաղամասի մը մէջ կը մշակուի որդան կարմիր միջատները, որոնց էգերէն կը ստացուի նշանաւոր որդան կարմիր ներկը, որու համար մեծ պահանջք կայ։ Արտաւազդ Բ.-ի (Ք.Ա. 55-34) օրով կը կառուցուի քաղաքին ամֆիթատրոնը և թատերական արուեստը բաւական կը յառաջանայ։ Պարսիկներ Խառան քաղաքի մօտ, Ք.Ա. 53 թուականին, հռոմէական բանակը պարտութեան կը մատնեն։ Այս յաղթանակի առթիւ, Արտաւազդ, ի ներկայութեան Պարսկաստանի թագաւոր Որոտէսի, Արտաշատի մէջ անձամբ կը բեմադրէ յոյն թատերագիր Եւրիպիդէսի «Բաքոսուհիներ» տրաման։ Այս ներկայացման թուականը կը նկատուի որպէս հայոց թատրոնի ծագման թուական։ Պլուտարքոս իր «Թագաւորներու և զօրավարներու ասոյթներ» գրքին մէջ կը տեղեկացնէ, թէ Արտաւազդ յունարէնով գրած է ճառեր, պատմութիւններ և ողբերգութիւններ։ Մատնանշուած այս գրութիւնները մեր օրերուն չեն հասած։

Հողաբաժան սահմանաքարեր Արամերէն արձանագրութիւն Արտաշէս Ա. Մեծ Հայքի ամբողջութիւնը հայոց թագաւորութեան դրօշակին տակ կը հաւաքէ։ Իր պետութեան սահմանները կը ճշդէ՝ հայոց լեզուի տարածման շրջաններուն համաձայն. Կասպից ծովի արևմտեան ափերէն մինչև Եփրատ գետը, Վիրահայոց լեռներէն մինչև Տաւրոսեան լեռնաշղթան։ Այսպէսով իր աւարտին կը հասցնէ շատոնց սկսած հայ ժողովրդի կազմաւորման ընթացքը և այս կազմաւորումը քաղաքական իշխանութեամբ կ'ամրապնդէ։

Ստրաբոն, որ Ամասիա ծնած է, կը վկայէ, թէ իր շրջագայութեան ընթացքին Հայաստանի մէջ խօսուած միակ լեզուն հայերէն է։

Արտաշէս երկիրը կառավարելու համար Հայաստանը կը բաժնէ չորս զինուորական շրջաններու։ Անդրանիկ որդւոյն՝ Արտաւազդին, կը յանձնէ արևելեան նահանգներու կառավարչութիւնը և հայոց բանակի սպարապետութիւնը։ Երկրորդ որդին` Վրոյրը, կը նշանակէ տուրքերու, շինարարական ու արքունի գործերու կառավարիչ, երրորդ որդին՝ Տիրանը, արևմտեան ու հինգերորդ որդին՝ Զարեհը, հիւսիսային շրջանի կառավարիչ։ Քրմապետութիւնը, որ կարևոր պաշտօններէն մէկն է, կը վստահի չորրորդ զաւկին՝ Մաժանին։

Արտաւազդ Բ. Արտաշէսի հրամանով գիւղերու սահմանները կը ճշդուին և կը դրուին հողաբաժան սահմանաքարեր։ 1957-ին Սևանի հարաւ-արևմտեան և 1971-ին ալ Իջևան շրջանի Թեղուտ գիւղի մօտ գտնուած այս սահմանաքարերու վրայի արձանագրութիւնները արամերէնով են։

Գորպուլոն (Corbulo)՝ Հռոմի Կապադովկիայի կուսակալը, (54-63), 58-ին, հռոմէական զօրքով Հայաստան կը ներխուժէ, կը գրաւէ Արտաշատը և 59-ի գարնան, քաղաքէն հեռանալէ առաջ, հակահռոմէական շարժումներու, պայքարի ու Հայաստանի անկախութեան ձգտող ուժերու կեդրոն այս քաղաքը հիմնայատակ կը կործանէ։ Ներոն՝ Հռոմի կայսրը (54-68), 66-ին, Տրդատ Ա.ի (52-75) Հռոմի կողմէ ալ ճանաչուելուն և հոն թագադրուելուն առթիւ, կը տրամադրէ 50 միլիոն տինար և հմուտ վարպետներ, որպէսզի այրած քաղաքը վերաշինուի։ 67-ին քաղաքը կը կոչուի Ներոնիա։ Այս անունը կարճ ժամանակէ մը վերջ գործածութենէ կը դադրի ու կը մոռցուի։

Արծաթէ դրամ՝ Արտաւազդ Բ. յունարէն գրութեամբ Վաղարշակ Ա.ի (117-140) մահէն վերջ հռոմայեցիները Հայաստանի թագաւոր կը նշանակեն իրենց Ծերակոյտի անդամ, Եմեսայի (Հոմս) իշխանական տունէն Սոհեմոսը (140-161), որուն Խորենացին կը կոչէ Տիգրան։ Ան կը թագաւորէ Արտաշատի մէջ։ Հայկական ու պարսկական բանակները միասնաբար զինքը երկրէն կը հեռացնեն։ Հռոմայեցիները 162 թուին Արտաշատը կը գրաւեն և կ'աւերեն։

Երբ Պարսից Շապուհ Բ. (309-379) արքան 368-369-ին Հայաստանի վրայ կը յարձակի, կը քանդէ Արտաշատի պարիսպը և քարաշէն շէնքերը, կ'այրէ փայտաշէնները, քաղաքը աւերակի կը վերածէ։

Վարդանանց պատերազմէն (451) առաջ կաթողիկոսը, եպիսկոպոսները, իշխանները Արտաշատ ժողով կը գումարեն (449) և պարսից արքային կրօնափոխութիւն պահանջող նամակին պատասխան կը գրեն։

Մայրաքաղաքին Դուին փոխադրուիլը, Մեծամօրին իր հունը փոխելը պատճառ կ'ըլլան որ քաղաքը իր կենսունակութիւնը կորսնցնէ։

Արտաշատի տեղը կը ճշդուի 20-րդ դարու 20-30-ական թուականերուն։ Քաղաքը յայտնաբերելու համար պեղումները կը սկսին 1970 թուականին։

Այսօր Երևանէն 30 քմ. հարաւ-արևելք կը գտնուի Արտաշատ քաղաքը։

Static Wikipedia (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2007 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -

Static Wikipedia 2006 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu

Static Wikipedia February 2008 (no images)

aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu