Աուտիզմ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աուտիզմ ― զարգացման բարդ խանգարում է, որը հիմնականում ի հայտ է գալիս երեխայի կյանքի առաջին երեք տարիների ընթացքում և համարվում է նյարդաբանական խանգարում, որը ազդում է ուղեղի նորմալ աշխատանքի վրա, խոչընդոտում սոցիալական հարաբերությունների և հաղորդակցվելու հմտությունների զարգացմանը:
Աուտիզմ ունեցող թե՛ երեխաները, թե՛ մեծահասակները սովորաբար դժվարություններ ունեն խոսելու, ոչ-խոսքային հաղորդակցման, սոցիալական հարաբերությունների, զվարճանալու և խաղալու ունակությունների մեջ: Այնուամենայնիվ պետք է հիշել, որ աուտիզմը մեծ շառավիղ ունեցող խանգարում է և տարբեր մարդկանց վրա ազդում է յուրովի: Այս իսկ պատճառով վաղ ախտորոշումը շատ կարևոր է:
Աուտիզմի նշանները վաղ ճանաչելու շնորհիվ երեխան կարող է անհապաղ սկսել ստանալ բազմաթիվ մասնագիտացված բուժական միջամտություններ: Աուտիզմը հինգ զարգացման խանգարումներից մեկն է, որոնք խմբավորվում են «Զարգացման ընդհանուր խանգարում» (PDD) անվան տակ, որը նյարդաբանական խանգարումների այն կատեգորիան է, որը բնորոշվում է ՙդաժան և ծավալվող զարգացման խանգարում` զարգացման տարբեր բնագավառներում՚:
Զարգացման ընդհանուր խանգարման (PDD) հինգ համախտանիշներն են`
- Աուտիզմը
- Ասպերգերի համախտանիշ
- Մանկական դեզինտեգրացիոն խանգարում (CDD)
- Ռետտի համախտանիշ
- Զարգացման ընդհանուր խանգարում - Ոչ անվանված խանգարումներ (PDD-NOS)
Այս համախտանիշներից յուրաքանչյուրը ունի իր առանձնահատուկ ախտաբանական չափորոշիչները։
Չնայած աուտիզմի ախտորոշման հաճախականությունը ստաբիլ է, բայց այն 4 անգամ ավելի շատ է հանդիպում տղաների մոտ, քան աղջիկների:
[խմբագրել] Աղբյուր
Քաղվածք` «Ամերիկայի աուտիզմի Միություն» - ից։