Ալեքսանդր Թոփչյան
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Թոփչյան (ծնվել է 1939 թ. Երևանում)՝ հայ գրող, գրականագետ, գրաքննադատ, դրամատուրգ, արձակագիր։ Ավարտել է ԵՊՀ (1962):1963-65 -ին աշխատել է «Հայաստան» հրատարակչությունում, 1966-75-ին՝ «Գարուն» ամսագրում, 1975-88-ին՝ «Հայֆիլմ» կինոստուդիայում, 1982-89-ին՝ ԳԱԹ-ում, 1991-95-ին՝ ՀՀ ԱԺ լրատվության հանձնաժողովում: Հեղինակ է բազում թարգմանությունների ռուսերենից և ֆրանսերենից, որոնց թվում են Մոլյերի, Լարոշֆուկոյի, Շադեռլո դը Լակլոյի, Ապոլիների, Պրեվերի, Կոկտոյի, Ժիրոդուի, Անույի, Ռընարի, Սագանի և այլոց գործերը։ Հրատարակել է մոտ 500 գրականագիտական հոդված մամուլում՝ նվիրված արդի գրականության հարցերին։ Որպես գլխավոր խմբագրիչ և հրատարակության վարիչ, Թոփչյանի գործունեության շնորհիվ հրատարակվել են Ռուբեն Սևակի, Վազգեն Շուշանյանի, Հրաչ Զարդարյանի, Հարութ Կոստանդյանի, Նիկողոս Սարաֆյանի և այլ հայ գրողների ստեղծագործությունները, ինչպես նաև հայ գրողների ժողովածուներ և անթոլոգիաներ այլ լեզուներով։ Ալեքսանդր Թոփչյանի հեղինակությամբ լույս են տեսել նաև մի քանի գեղարվեստական գրքեր։
Բովանդակություն |
[խմբագրել] Տպագրություններ
[խմբագրել] Գրականագիտական աշխատություններ
- Բառի սահմանները (1978)
- Ժամանակ և պատկեր (ռուսերեն, 1983)
- Ապագայի ներկայությամբ (1987)
[խմբագրել] Գեղարվեստական գործեր
- Արտագերս (1994)
- Այնտեղ (2002)
[խմբագրել] Մրցանակներ
- ՀԳՄ Մ. Նալբանդյանի անվան մրցանակ (1992)
- «Կանթեղ» (2004)