Աբուջա
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աբուջան (անգլերեն՝ Abuja) Նիգերիայի մայրաքաղաքն է։Աբուջան գտնվում է Նիգերիայի կենտրոնում, Համդաշնային Մայրաքաղաքային Կենտրոնում: Աբուջան հիմնականում նախագծված քաղաք է, կառուցվել է 1980-ին եւ դարձավ Նիգերիայի մայրաքաղաք 12.12.1991-ին փոխարինելով նախկին մայրաքաղաք Լագոսին: Բնակչությունը կազմում է մոտ 400 000:
Աբուջան աշխարհաբանական տեսանկյունից սահմանվում է Ասո Ժայռով, 400 մ միակտոր ժայռի կտոր որը առաջացած է ջրի էռոզիայից: Նախագահական պալատը, Ազգային Ժողովը եւ Բարձրագույն Դատարանը եւ քաղաքի մեծ մասը գտնվում են ժայռից հարավ: "Ասո" նշանակում է հաղթական, այստեղ ապրող Ասոքորո ժողովուրդի լեզվով, որոնք այժմ տեղահանված են:
Աբուջան որպես նպատակադրված քաղաք լավագույնն է Աֆրիկայում, ինչպես նաեւ ամենահարուստը եւ ամենաթանկը, բայց եւ այնպես բնակչությունը արվարձաններում ապրում է ոչ այնքան մխիթար վիճակներում:
[խմբագրել] Պատմություն
Աբուջան կառուցվեց որպեսզի դառնա բազմակրոն եւ բազմացեղային Նիգերիայի մայրաքաղաք: Նրա կառուցման տեղը ընտրվեց զգուշորեն որպեսզի լինի հասանելի բոլոր կողմերին: Այս ծրագիրը կազմվեց Նիգերիայի անկախանալուց հետո եւ քաղաքը նյութական պատճառներով ուշանալով հանդերձ ժամկետից` ավարտվեց անցյալ դարի իննիսունականներին եւ այդտեղ տեղափոխվեցին դեսպանատները:
Բացի հիմնական կառավարական շենքերից, Աբուջայում են հաստատվել Արեվմտյան Աֆրիկյան Պետությունների Տնտեսական Խորհուրդը, նրա զինվորական մասնաճյուղը եւ Նաֆթ Արտահանող Երկիրներու Կազմակերպության շրջանային գրասենեակը:
[խմբագրել] Կլիմա եւ բուսականություն
Աբուջայի կլիման տատանվում է տեղատարափ հասարակածային անձրեվների եւ չոր եղանակի միջեւ: Ապրիլից Օգոստոս լինում են անձրեւներ, իսկ մնացածը չոր եղանակ: Լինում է նաեւ սառը քամուց եւ փոշուց հագեցած մի եղանակ որը կոչվում է Հարմաթթան: Տարեկան տեղումները կազմում են 1100 – 1600 մմ:
Բուսականության ծածկը կազմում է Աֆրիկյան Սավանան:
[խմբագրել] Այլ
Աբուջայում կան բազմաթիվ այգիներ, որից ամենանշանավորը "Միլենիում Այգի"ն է, որը բացվեց վերջերս Անգլիոյ Էլեզաբեթ թագուհու կողմից: Այգու նախագծողն է Մանֆրեդ Նիկոլեթթին:
Աբուջա · Ադիս Աբեբա · Ալժիր · Ակրա · Անտանանարիվո · Ասմարա · Բամակո · Բանգի · Բանջուլ · Բիսաու · Բուժումբուրա · Բրազավիլ · Գաբորոնե · Դակար · Դոդոմա · Թունիս · Լիբրևիլ · Լիլոնգվե · Լոմե · Լուանդա · Լուսակա · Կահիրա · Կամպալա · Կիգալի · Կինշասա · Կոնակրի · Մալաբո · Մապուտու · Մասերու · Մբաբանե · Մոգադիշո · Մոնրովիա · Մորոնի · Յամուսուկրո · Յաունդե · Նայրոբի · Նիամեյ · Նուակշոտ · Նջամենա · Պորտ Լուի · Պորտո Նովո · Պրայա · Պրետորիա · Ջիբուտի · Սան Տոմե · Վիկտորիա Վինդհուկ · Տրիպոլի · Րաբատ · Ուագադուգու · Ֆրիտաուն