Կենդանակերպ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կենդանակերպը կամ Կենդանաշրջանը (հունարեն Ζωδιακός, լատիներեն zōdiacus` կենդանիների շրջան) Արեգակի տեսանելի ամենամյա ուղղու երկայնքով դասավորված 12 համաստեղություններն են, որոնք խավարածիրը բաժանում են երկայնությամբ 12 հավասար հատվածների: Կենդանակերպը հայտնի էր մարդկությանը պատմության հնագույն շրջանից, հավանաբար այն ժամանակներից, երբ սկսվել են երկնքի սիստեմատիկ դիտումները: 12 նշանանոց կենդանակերպը զարգացրել է Շումերա-Բաբելական աստղաբաշխությունը , որը ժառանգելով ` դասական աստղաբաշխությունը հասցրել է այն մինչև մեր օրերը: Կենդանաշրջանի հարթության մեջ իրենց ուղեծրերով շարժվում են Արեգակնային համակարգի մոլորոկները, Արեգակն ու Լուսինը, այդ իսկ պատճառով այս համաստեղությունների շարքը հնուց ի վեր առանձնացվել և պաշտամունքի ու երկյուղածության առարկա է եղել, քանի որ համարվել է, թե նրանք են հսկում Արեգակի տարեկան շրջապտույտը և ազդում Երկրագնդի կյանքի վրա:
Բովանդակություն |
[խմբագրել] Աստղաբաշխական կենդանակերպեր
Աստղաբաշխական տարբեր ուղղություններ օգտագործում են կենդանակերպի տարբեր տեսակներ:
[խմբագրել] Արևմտյան կենդանակերպ
Արևմտյան աստղաբաշխությունը կիրառում է արևադարձային կենդանակերպը, որը ձևավորվել է հելլենիստական շրջանում, այն գործածության մեջ է մտցվել մ.թ.ա 2-րդ դարում հույն աստղագետ Հիպարքոսի կողմից: Արևադարձային կենդանակերպի սկզբնակետը գարնանային գիշերահավասարն է, որը գտնվում է երկնոլորտուի այն կետում, ուր հատվում են խավարածրի և երկնային հասարակածի հարթությունները, երբ Արեգակն անցնում է հարավային կիսագնդից հյուսիսային /մարտի 20 կամ 21/, այդ կետը կենդանակերպի առաջին Խոյ նշանի 0 աստիճանն է: Մոտ երկուս ու կես հազարամյակի ընթացքում պրեցեսիայի հետևանքով արևադարձային կենդանակերպի նշանները այլևս չեն համընկնում կենդանակերպի համանուն համաստեղությունների հետ, և իրենից ներկայացնում է խավարածրի 12 հավասար մասերի բաժանումը գիշերահավասարների և արևադարձերի շրջադարձային կետերի նկատմամբ: Կենդանակերպի նշանների լատիներեն անվանումները և նրանց խավարածրային երկայնությունները արևադարձային կենդանակերպում հետևյալն են`
- Aries (0°) Խոյ
- Taurus (30°) Ցուլ
- Gemini (60°) Երկվորյակներ
- Cancer (90°) Խեցգետին
- Leo (120°) Առյուծ
- Virgo (150°) Կույս
- Libra (180°) Կշեռք
- Scorpio (210°) Կարիճ
- Sagittarius(240°) Աղեղնավոր
- Capricorn(270°) Այծեղջյուր
- Aquarius(300°) Ջրհոս
- Pisces (330°) Ձկներ
[խմբագրել] Հնդկական կենդանակերպ
Հնդկական աստղաբաշխության մեջ կենդանակերպը ևս բաղկացած է 12 նշաններից: Կրելով հելլենիստական ազդեցություն` այն պահպանել է սակայն իր ավանդական առանձնահատկությունները: Ի տարբերություն արևմտյան աստղաբաշխության, հնդկականն օգտագործում է սիդերիալ կենդանակերպը, ուր կենդանակերպի նշանները համընկնում են համանուն համաստեղությունների իրական դիրքերի հետ, իսկ նշանների բաշխումը սկսվում է ոչ թե գարնանային գիշերահավասարից, այլ որաշակի աստղից /դրա պատճառով էլ այն կոչվում է սիդերիկ` աստղային/: Հնդկական կենդանակերպի նշանների անվանումները հետևյալն են`
- Mesha (ոչխար կամ խոյ)
- Vrishabha (ձի կամ ցուլ)
- Mithuna (զույգ)
- Karka (խեցգետին)
- Simha (առյուծ)
- Kanya (կույս)
- Toola (կշեռք)
- Vrishcika (կարիճ)
- Dhanu (աղեղ կամ աղեղնավոր)
- Makara (ջրային հրեշ` կոկորդիլոս կամ այծեղջյուր)
- Kumbha (սափոր կամ ջրկիր)
- Mina (ձկներ)
[խմբագրել] Այլ ավանդույթների կենդանակերպեր
Աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների տոմարական համակարգերը իրենց համապատասխանություններն ունեն կենդանակերպի հետ, ուստի և ամսանունները համապատասխանում են կենդանակերպի նշանների անվանումներին: Իր յուրահատկությամբ առանձնանում է չինական աստղաբաշխական համակարգը: Մ.թ.ա. 2-րդ հազարամյակից չինացի աստղաբանները երկնոլորտը բաժանում էին 28 հատված-համաստեղությունների/"լուսնային" կենդանակերպ/ և 4 "սեզոնային" հատվածների, որոնցից յուրաքանչյուրը ներառնում էր 3 համաստեղություն և ըստ էության արեգակնային կենդանաշրջանի համարժեքն էր: Հին Չինաստանում տարին սկսվում էր ձմեռային արևադրձից, ամիսը` նորալուսնից, իսկ օրը` կեսգիշերից: Չինական աստղաբաշխության մեջ գոյությաւն ուներ այսպես կոչված 5 աստղային դղյակների համակարգը` աշխարհի կաղմորի հետ կապված, որոնք նաև համաստեղություններ էին: 12 նշանանոց չինական կենդանակերպը 12 երկրային ճյուղերին համապատասխանող նշաններից է բաղկացած և անմիջականորեն կապված չէ իրական երկնային հմաստեղությունների հետ , այլ պարզապես խորհրդանշական համակարգ է, որն առնչվում է Յուպիտեր մալորակի/"Մեծ իշխանի"/ 12 ամյա շրջապտույտի հետ: Ամիսների, օրերի և ժամերի աստղաբաշխական նշանակությունը պարզելու համար 12 երկնային ճյուղերը համադրվում էին 10 երկնային սյուների և 12 երկնային դղյակների/արեգակնային կենդանակերպ/ համակարգի հետ: Չինական կենդանակերպի որոշ նշանները միայն խորհրդանշական համապատասխություններ ունեն արևմտյան և հնդկական կենդանակերպերի նշանների հետ, դրանք են`Ցուլը, Ոչխարը կամ Այծը/Խոյ/ և Վիշապը/Այծեղջյուր կամ ծովային հրեշ/: Կելթական աստղաբաշխության մեջ կենդանակերպի նշանները բուսական ծագում ունեն, այստեղ օգտագործվում է 13 նշանանոց լուսնային կենդանակերպը, որի սկզբնակետը ձմեռային արևադարձն էր, քանի որ այդ ժամանակ Արեգակը միևնույն կետում էր հայտնվում Գալակտիկայի կենտրոնի հետ: Կելթական աստղաբաշխական համակարգը համատեղում էր երկրակենտրոն և արևակենտրոն համակարգերը: Յուրահատուկ և ինքնատիպ աստղաբաշխական համակարգեր են զարգացրել նաև Ամերիկայի տեղաբնիկ ացտեկներն ու մայաները, որոնցից մեզ են հասել միայն պատառիկներ:
[խմբագրել] Կենդանակերպը աստղագիտության մեջ
Ունենալով ընդհանուր ծագում աստղաբաշխության հետ` աստղագիտությունն ավանդաբար օգտագործում է կենդանակերպը` երկնոլորտում Արեգակի և մոլորակների դիրքի կորդինատները որոշելու համար: Աստղագիտության մեջ, կենդանակերպը չունի որևէ այլ իմաստ ու նշանակություն, բացի երկնային կորդինատների համակարգ լինելուց: Ի տարբերություն աստղաբաշխական կենդանակերպից աստղագիտության մեջ կիրառվող կենդանակերպի նշանները հավասար 30 աստիճանանոց հատվածներ չեն, այլ տարբերվում են միմյանցից` կապված համաստեղության մեջ Արեգակի գտնվալու տևողությունից: Այսպես առավել ծավալուն է աստղագիտական Կույս համաստեղությունը, որի մեջ Արեգակը գտնվում է մոտ 44 օր /սեպտեմբերի17-հոկտեմբերի31/, իսկ ամենակարճ համաստեղությունը Կարիճն է, որի միջով Արևն անցնում է 7 օրվա ընթացքում: Աստղագիտական կենդանակերպում ներառնվում է նաև Օձակիր համաստեղությունը, որի մեջ Արևը գտնվում է մոտ 18 օր/նոյեմբերի 30-դեկտեմբերի 18/: Այս համաստեղությունը չի կիրառվել դասական աստղաբաշխական կենդանակերպում, որոշ ուղղություններ հաշվի են առնում միայն նրա խորհրդաբանական նշանակությունը /օձերին հմայող, վարժեցնող/, գումարելով այն Կարիճի նշանի վերջում և Աղեղնավորի սկզբում/արևադարձային կենդանակերպ/ գտնվող մոլորակների կամ լուսատուների որակների նկարագրությանը: Սակայն ամենատարբեր տոմարային համակարգերում կիրառվում էր այսպես կոչված հավելյալ` 13 ամիսը` օրացույցային տարվա օրերի քանակությունը իրական արեգակնային տարվան համապատասխանեցնելու համար: Այդ օրերը հատուկ խորհուրդ ունեին, նրանք համարվում էին վտանգավոր և հաճախ կապված էին մահվան և վերածննդի հետ, հատկություններ, որոնք վերագրվում է նաև Օձակիր համաստեղությանը:
[խմբագրել] Արեգակը կենդանակերպի նշաններում և համաստեղություններում
[խմբագրել] Կենդանակերպի աստղաբաշխական խորհրդաբանությունը
Կենդանակերպի նշանները խորհրդանշող գծապատկերները հայտնի են մարդկությանը նախնադարից, այդ են վկայում ժայռապատկերները: Դիտելով աստղային երկինքը նախնադարյան մարդը ստեղծել է տիեզերքի քարտեզներ, որն անկասկած հնագույն տիեզերագիտության դրսևորումներից է: Այդ քարտեզներն ունեին ոչ միայն ճանաչողական, այլև ուրույն խորհրդաբանական և պաշտամունքային բնույթ, որի հետքերը պահպանվել են հազարամյակների խորքից մեզ հասած աստղաբաշխության մեջ: Կենդանակերպի համաստեղությունները ամենևին պատահական չեն նմանեցվել որոշակի կենդանիների կամ մարդկանց, լույսի և կյանքի աղբյուր Արեգակի տարեկան շրջապտույտի ճանապարհին հաջորդաբար հայտնվող աստղերի խմբերը ունեն խորը նախնադարից եկող դիցաբանական և ծիսական բովանդակություն(տես Աստղաբանություն և դիցաբանություն, Աստղաբանություն և բանահյուսություն հոդվածները): Այդ բովանդակությանը համապատասխան կառուցվում էր ողջ երկրային կյանքը, մեկը մյուսին փոխարինելու էին գալիս քաղաքակրթություններ, կառուցվում հսկայական խորհրդավոր շինություններ և այլն:
Երկրի պտտման առանցքի դանդաղ առաջխաղացումը, որն ուղղահայաց է խավարածրին, հայտնի է իբրև պրեցեսիայի երևույթ: Պրեցեսիայի առանցքը հաջորդաբար տեղափոխվում է կենդանակերպի մի համաստեղությունից մյուսը մոտ 2160 տարվա ընթացքում, ամբողջ կենդանաշջանով շրջապտույտ գործելով ~25920 տարվա ժամանակահատվածում, որը հայտնի է նաև Պլատոնի տարի անվանմամբ: Պրեցեսսիայի հետևանքով գարնանային գիսերահավասարի կետը տեղաշարժվում է կենդանակերպի համաստեղություններով ևհենց այդ է պատճառը, որ արևադարձային կենդանակերպը տարբերվում է սիդերիկ կենդանակերպից: Ենթարկվելով պրեցեսիայի երևույթին մարդկության պատմության մեջ տեղի են ունեցել խոշոր քաղաքակրթական տեղաշարժեր: Հնդեվրոպական ժողավուրդների առասպելաբանության մեջ ամենատարածվածներից են այսպես կոչված երկվորյակային առասպելները, որոնց խորհրդաբանությունը հավանաբար կապված է Երկվարյակներ համաստեղության հետ, ուր գարնանային գիշերահավասարի կետը գտնվել է մ.թ.ա. 6-4 հազարամյակներում, երբ հնդևվրոպական ընդհանրությունը դեռևս տրոհված չէր: Եգիպտական քաղաքակրթության ամենատարածված խորհրդանիշը` Ցուլն է, համանուն համաստեղության մեջ գտնվում էր գարնանային գիշերահավասարի կետը Հին Եգիպտոսի զարգացման և ծաղկման դարաշրջանում` մ.թ.ա.3-րդ հազարամյակում: Քաջարի աիրացիների /որոնց խորհրդանիշը մարտաշունչ խոյն էր/ էքսպանսիվ նվաճումները հանգեցրեցին հելլենիստական քաղաքակրթության ստեղծմանն ու տարածմանը, ժամանակաշրջան, որը համապատասխանում է գարնանային գիշերահավասարի գտնվելուն Խոյ համաստեղության մեջ/~մ.թ.ա. 2000-մ.թ.0/: Հենց այս ժամանակաշրջանի կենդանակերպը գործածում է արևմտյան ասըղաբաշխությունը: Մեր թվարկության սկզբում գարնանային գիշերահավասարի կետը տեղափոխվեց Ձկներ համաստեղության մեջ, առաջին քրիստոնյաների խորհրդանիշ ձուկը երկնային այդ փաստի դրսևորումներից մեկն է:
Աստղաբաշխական ավանդության համաձայն կենդանակերպի նշանների դասավորվածությունը թույլ է տալիս նկարագրել ցանկացած գործընթաց` նրա ծագումը, զարգացունմ ու անկումը: Առավել ցայտուն այն արտահայտվում է տարվա եղանակների հերթափոխության մեջ: Գարնանը բնությունը բուռն ծաղկում ու զարթոնք է ապրում, որն արտահայտում է կենդանակերպի առաջին 3/գարնանային/ նշանների բնույթը, որոնք համապատասխանում են մարդկային կյանքի մանկության ժամանակաշրջանին: Ամռանը բնության պտղաբերության ժամանակն է, ամառային նշանների շարքը սկսվում է պտղաբերությունը մարմնավորող Խեցգետին նշանից և ավարտվում արգասաբեր Կույսով, սա մարդկային կյանքի ծաղկուն երիտասարդությունն է: Աշնանային նշանները կապված են հասուն տարիքի հետ, իսկ բնության մեջ նկատվող անկումն առավել ցայտուն է արտահայտված Կարիճ նշանում, որը մաահվան ու վերածնության խորհուրդն ունի: Ձմեռային նշանները ծերության և մարդկային կյանքի ավարտի իմաստավորումն են կրում, նրանք հաղորդակից են դարձնում մարդուն տիեզերական հիմնարար խորհրդաբանության հետ, այն յուրահատուկ կերպով բացահայտում է Ձկներ նշանը, որի դարաշրջանում ծնվել և զարգացել է քրիստոնեությունը:
[խմբագրել] Գրականություն
- Հայկական Սովեսական Հանրագիտարան /ՀՍՀ/.-Երևան 1979, 1983; հատոր 5, էջ 365, հատոր 9, էջ 427
- Э.Алан Мис. Гороскоп нового тысячелетия.-М:Крон-Пресс,1998.стр.26-34.
- Хелена Патерсон. Кельтская астрология.-М.-К.:Relif-book, Ваклер, 1996.