Կատեգորիա:Տեխնոլոգիա
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տեխնոլոգիան իրերի պատրաստման և գործածման գիտությունն ու արվեստն է: Միայն մարդն է ընդունակ, աշխարհի նյութերը վերափոխելով, ստեղծել կյանքի համար անհրաժեշտ գործիքներ, սարքեր և համակարգեր: Թեև այլ էակներ էլ են ի վիճակի իրեր պատրաստել ե գործածել, սակայն դրանց պատրաստման եղանակը համարյա չի փոխվել: Այլ է մարդու պարագայում: Տեսնելով, թե ինքն ինչի կարիք ունի, նա գտնում է դրա բավարարման նորանոր միջոցներ, հասկանում պատահական հայտնագործությունների կարևորությունը: Օրինակ, կրակի հայտնագործումը և դրանով կավը խեցե ամանեղենի, իսկ ապարները մետաղների փոխակերպելու հնարավորությունը պայմանավորեց ժամանակակից աշխարհի գոյությունը: Վերջին հարյուրամյակների ընթացքում գիտնականները պարզեցին, թե ինչու են նյութերը կամ մեքենաներն իրենց այս կամ այն կերպ դրսևորում: Այդ գիտելիքների կիրառման շնորհիվ հայտնի նյութերը կատարելագործվեցին, հայտնագործվեցին նորերը, բնական գիտությունները և մաթեմատիկան նպաստեցին այնպիսի տարբեր արտադրանքների ստեղծմանը, ինչպիսիք են ինքնաթիռը կամ լողազգեստը: Իրերի պատրաստումն սկսվում է նախագծումից, այսինքն՝ հաշվարկից, թե ինչ է հարկավոր և ինչպես պետք է դա իրականացնել: Նախագծողներն այժմ ունեն նյութերի, եղանակների և բաղադրամասերի լայն ընտրության հնարավորություն, որոնց օգնությամբ գաղափարներն իրականացնում են: Այսօր աշխատանքի մեծ մասն իրագործում է համակարգիչը: Սպառողին գոհացնող, անխափան աշխատող էժան իր պատրաստելը ճշմարիտ արվեստ է:
[խմբագրել] ՎԻԿՏՈՐՅԱՆ ԸՆԹԵՐՑԱՆԻՎ
19-րդ դարի այս սարքը նախաէլեկտրոնիկայի դարի գիտնականներին առաջարկում էր այնպիսի հնարավորություն, որն այժմ մեզ ընձեռում է անհատական համակարգիչը: Անիվը պտտելով՝ կարելի էր օգտվել լայնածավալ գրականությունից: Բայց, ինչպես բազում հավակնոտ գյուտարարներ, ընթերցանիվի անհայտ ստեղծողը ևս հաշվի չէր առել նրա գինն ու հարմարավետությունը:
Ենթակատեգորիաներ
This category has the following 4 subcategories, out of 4 total.
Ի
Ն
Տ
Փ
«Տեխնոլոգիա» կատեգորիայի հոդվածները
The following 5 pages are in this category, out of 5 total.