Սիրանույշ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրանույշ (Մերոպե Գանթարճյան) (1857-1932) ― դերասանուհի, հայ բեմի տաղանդավոր դեմքերից և հայ թատերական մշակույթի գագաթներից մեկը։
Հանդես է եկել Պոլսի, Թիֆլիսի, Բաքվի դերասանական խմբերի հետ, խաղացել շուրջ 300 դեր, որոնց գլուխգործոցը եղել է Համլետի դերը Շեքսպիրի նույնանուն ողբերգությունից։ 1912 թ. Հովհաննես Աբելյանի հետ հյուրախաղերով հանդես է եկել նաև Մոսկվայում և Պետերբուրգում։