Սերժ Սարգսյան
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սերժ Ազատի Սարգսյանը (ծնվել է 1954 հունիսի 30-ին) Հայաստանի Հանրապետության Նախագահը և ՀՀԿ խորհրդի նախագահն է:
Ծնվել է 1954 թ. հունիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։ 1971 թ. ընդունվել է Երևանի պետական համալսարան։ 1972-1974 թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։ 1979 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1975-1979 թթ. աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում՝ որպես խառատ։ 1979-1988 թթ. եղել է ԼԿԵՄ Ստեփանակերտի քաղկոմի բաժնի վարիչ, ապա երկրորդ քարտուղար, առաջին քարտուղար, կոմկուսի Ստեփանակերտի քաղկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ, ԼՂ մարզկոմի առաջին քարտուղարի օգնական։ 1989-1993 թթ. նախագահել է ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի կոմիտեն։ 1990 թ. ընտրվել է ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր։ 1993-1995 թթ. եղել է ՀՀ պաշտպանության նախարար։ 1995-1996 թթ.` ՀՀ պետական անվտանգության վարչության պետ, ապա` ազգային անվտանգության նախարար։ 1996-1999 թթ.` ՀՀ ներքին գործերի և ազգային անվտանգության նախարար։ 1999-1999 թթ.` ՀՀ ազգային անվտանգության նախարար։ 1999-2000 թ.` ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար։ 1999-2007 թթ.՝ ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։ 2000-2007 թթ.՝ ՀՀ պաշտպանության նախարար։ 2007 թ. ապրիլի 4-ից ՀՀ վարչապետ։ ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր է, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, «Տիգրան Մեծ» շքանշանակիր։ 2006 թ. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ անդամ է։ 2006 թ. հունիսի 22-ին ընտրվել է ՀՀԿ խորհրդի նախագահ։ Ամուսնացած է, ունի երկուերեխա։