Պաշտոնական լեզու
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պաշտոնական լեզուն լեզու է, որին տրված է հատուկ օրինական կարգավիճակ որևէ պետությունում, երկրում կամ միջազգային կազմակերպության մեջ։ Պետության պաշտոնական լեզուն հաճախ նաև կոչվում է պետական լեզու։
Բովանդակություն |
[խմբագրել] Երկրի պաշտոնական լեզու
Երկրի պաշտոնական լեզուն առաջին հերթին այդ երկրի սահմանադրության լեզուն է և սովորաբար այդ երկրի օրենսդրական մարմնի կողմից օգտագործվող լեզուն, սակայն որոշ երկրների օրենքները պահանջում են կառավարական փաստաթղթերի թողարկումը նաև այլ լեզուներով։
Պաշտոնական լեզուն երբեմն տարբերվում է դասավանդման լեզվից, և հետևաբար այս երկուսը միմյանց փախարինելի չեն։
[խմբագրել] Պաշտոնապես ճանաչված մանրամասնության լեզուներ
Անհրաժեշտ է զանազանել պաշտոնական լեզուն պաշտոնապես ճանաչված մանրամասնության լեզուներից, որոնք երկրում ազգային մանրամասնությունների կողմից օգտագործվող և օրենսդրությամբ ճանաչված լեզուներն են։ Այս լեզուները կարող են օգտագորվել գործավարության, ինչպես նաև՝ դպրոցական դասավանդման համար (օրինակ ռուսերենը Էստոնիայում)։
[խմբագրել] Քաղաքական հարցեր
Որոշ երկրներում տարբեր լեզուների օգտագործումը տարբեր կոնտեքստներում հանդիսանում է թեժ քաղաքական խնդիր։ Արդի պատմության մեջ սա հատկապես բնորոշ է նախկին ԽՍՀՄ տարածքում նորանկախ պետություններում ռուսերենի կարգավիճակին։
[խմբագրել] Այցելեք նաև
- Լեզվական քաղաքականություն
- Լեզվական պլանավորում
- Պաշտոնական լեզուների ցանկ
- Պաշտոնական լեզուների ըստ պետությունների ցանկ
- Գրական լեզու
- Ազգային լեզու