Շառլ Օգյուստեն Կուլոն
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շառլ Օգյուստեն Կուլոն | |
Charles-Augustin de Coulomb | |
ֆրանսիացի ֆիզիկոս |
|
Ծննդյան օր՝ | հունիս 14, 1736 |
Ծննդավայր՝ | Անգուլեմ, Ֆրանսիա |
Վախճանի օր՝ | օգոստոս 23, 1806 |
Վախճանի վայրը՝ | Փարիզ, Ֆրանսիա |
Շառլ Օգյուստեն Կուլոն (Ծոուլոմբ) (հունիս 14, 1736, Անգուլեմ - օգոստոս 23, 1806, Փարիզ), ֆրանսիացի ֆիզիկոս: Փարիզի ԳԱ անդամ (1781): Հետազոտել է մազերի, մետաքսաթելերի (1777) և մետաղալարերի (1784) ոլորումը և ձևակերպել այդ երևույթի օրենքները: Քնարել է ոլորակշեռքը, որը հետագայում կիրառել է կետային էլեկտրական լիցքերի և մագնիսական բևեռների փոխազդեցությունը ուսումնասիրելու համար (Կուլոնի օրենք): 1781-ին նկարագրել է սահքի և ճոճման շփման վերաբերյալ կատարած փորձերը, ձևակերպել չոր շփման օրենքները: Ցույց է տվել, որ էլեկտրական լիցքերը բաշխվում են հաղորդիչի մակերևույթով, մուծել է մագնիսական մոմենտի և լիցքերի բևեռացման հասկացությունները: Կ– ի փորձարարական աշխատանքները կարևոր նշանակություն են ունեցել էլեկտրամագնիսական երևույթների տեսության ստեղծման համար: Նրա անունով է կոչվում էլեկտրականության քանակի միավորը (կուլոն):
[խմբագրել] Աղբյուր
- Հայկական սովետական հանրագիտարան