Միլան Բարոշ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միլան Բարոշը (ծ. Հոկտեմբեր 18, 1981) չեխ ֆուտբոլիստ է, որը խաղում է Չեխիայի հավաքականի համար։ Ծննդյան վայրն է Չեխոսլովակիայի Վիգանտիցե քաղաքը:
[խմբագրել] Պրոֆեսիոնալ կարիերա
Ֆուտբոլային պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Օստրավայի Բանիկում, որի երիտասարդական թիմում խաղացել է 1993-ից 98 թվականը: Այնուհետև մինչ 2001 թվականի վերջը խաղացել է Բանիկի առաջին թիմում՝ 76 խաղում խփելով 23 գոլ, այդպիսով դառնալով տեղի երկրպագուների սիրելին, որին քնքշորեն անվանում էին Բարի, Միլանեսա, իսկ ավելի հաճախ՝ Օստրավայի Մարադոնա: Երիտասարդ գոլահարի արդյունավետ խաղը Լիվերպուլի սելեկցիոներների աչքից չի վրիպում, և 2001-02 թվականի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ նա տեղափոխվում է Անգլիա: Երեք տարի խաղալով Լիվերպուլում՝ 69 խաղում խփում է 19 գոլ: 2004 թվականին Եվոպայի առաջնության ընթացքում նա դառնում է լավագույն ռմբարկու՝ խփելով 5 գոլ, իսկ Չեխիայի հավաքականը հասնում է կիսաեզրափակիչ: 2005 թվականը լավ դասավորվեց Բարոշի համար. Լիվերպուլը հաղթող ճանաչվեց Չեմպիոնների Լիգայում, իսկ Բարոշը 2 գոլ խփեց: 2006-ը կարելի է կորած համարել ֆուտբոլիստի համար 8 գոլ Վիլլայում, որտեղ նա տեղափոխվեց Լիվերպուլից մոտ 10 միլլիոն դոլարով, ինչպես նաև Չեխիայի անհաջողությունը Մունդիալ 2006-ում: 2007-ը նոր էջ է չեխ ֆուտբոլիստի համար. հունվարի 22-ին նա տեղափոխվեց Լիոնի Օլիմպիկ իր նախկին մարզիչ Ուլիեի մոտ` 3.5 տարվա պայմանգրով: