Web Analytics Made Easy - Statcounter

See also ebooksgratis.com: no banners, no cookies, totally FREE.

CLASSICISTRANIERI HOME PAGE - YOUTUBE CHANNEL
Privacy Policy Cookie Policy Terms and Conditions
Մեսրոպ Մաշտոց — Վիքիփեդիա

Մեսրոպ Մաշտոց

Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բովանդակություն

[խմբագրել] Մեսրոպ Մաշտոց

[խմբագրել] Կենսագրությունը

Մեսրոպ Մաշտոց, [Մաշտոց, Մաշթոց ](361/362 թթ. գ. Հացեկաց (Տարոնի գավառում ) – 17.02.440, Վաղարշապատ (այժմ Էջմիածին), թաղված Օշականում), հայկական գրի ստեղծող և հայ ինքնուրույն ու թարգմանական գրականության սկզբնավորող (Սահակ Ա Պարթևի հետ), հայ գրության, հայագիր (հայկական) դպրոցի հիմնադիր և հայերի առաջին ուսուցիչ, լուսավորիչ, մշակութային-հասարակական գործիչ, քրիստոնեության քարոզիչ, Հայաստանի եկեղեցու վարդապետ: Մաշտոցի կյանքի ու գործունեության վերաբերյալ կան վավերական աղբյուրներ, այդ թվում նրա ժամանակակից և դեպքերի ականատես Կորյունի «Վարք Մաշտոցի», նաև Մովսես Խորենացու, Ղազար Փարպեցու, Մովսես Կաղանկատվացու, Կարապետ Սասնեցու ընդարձակ վկայությունները (շուրջ 30 հին և միջնադարյան աղբյուրներ):

Մեսրոպ Մաշտոցը կիսազնվական Վարդանի որդին էր: Հայաստանում ստացել է հունական կրթություն: Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին: Սկզբնական շրջանում անցել է ծառայության հայոց Խոսրով III (մոտ 385 − 388) թագավորի արքունիքում, եղել է զինվորական, ապա` պալատական գրագիր: Մոտ 395/396 - ին դարձել է հոգևորական, և մեկնել Վասպուրականի Գողթն գավառը, ուր տեղի իշխան Շաբիթից ստանալով գործելու ազատ հնարավորություն հիմնել է քրիստոնեական համայնքներ, եկեղեցական դասեր: Շրջագայել է նաևՍյունիում: Ունեցել է աշակերտներ, որոնք հետո դարձել են նրա օգնականները լուսավորական գործունեության ասպարեզում: Այս շրջանում մտադրվել է ստեղծել հայկական գրեր` Աստվածաշունչը թարգմանլելու համար: Վերադարձել է Վաղարշապատ, որտեղ կաթողիկոսի նախաձեռնությամբ հրավիրվել է հատուկ ժողով: Մոտ 404 - ին Միջագետքից բերված «Դանիելյան նշագրերով», կատարել է թարգմանական և ուսուցողական առաջին փորձերը, սակայն ապարդյուն: Այդ ժամանակ ստացել է վարդապետի (ուսուցչի) աստիճան: Վռամշապուհի և Սահակ Պարթևի հրահանգով անձամբ մեկնել է Միջագետք, հանդիպել նույն Դանիել եպիսկոպոսի հետ: Եղել է Եդեսիայում, Ամիդում, ապա` Սամոսատում: Հանդիպումներ է ունեցել տեղի բարձրաստիճան հոգևորականության հետ` Եդեսիայի եպիսկոպոս Բաբիլասի (Paquida, 398—408 թթ), Ամիդի եպիսկոպոս Ակակիոսի (400-409 թթ.) հետ, այցելել է Եդեսիայի գրադարան: Մոտ 405-406 թթ. Եդեսիայում ավարտել է հայոց գրերի ստեղծումը: Արևմտահայաստան կատարելիք առաջին շրջագայությունից առաջ մեկնել է Վիրք, ուր վրաց Բակուր (մոտ 416—429 թթ.) արքայի, Մովսես եպիսկոպոսի, և թարմանիչ Ջաղայի օգնությամբ ստեղծել վրաց հին գիրը («խուցուրի»): Մոտ 420-422-ին մեկնել է Բյուզանդիա` Կոնստանդնուպոլիս, հանդիպել կայսր Թեոդոս II-ի և հունաց պատրիարք Ատտիկոսի հետ, որից հետո հայկական դպրոցներ է բացել Մեծ Հայքի բյուզանդահպատակ գավառներում, զուգահեռաբար պայքար մղել «բորբորիտներ» աղանդի դեմ: Վերադարձից առաջ աղվան Բենիամինի հետ ստեղծել է աղվանից գիրը: Բյուզանդական իշխանություններից ստացել է «ակումիտ» (άxουμήτης -ճգնող) տիտղոսը: Այրարատ վերադառնալուց հետո անձամբ մեկնել է Աղվանք, հանդիպել աղվանից Արսվաղեն արքայի և Երեմիա եպիսկոպոսի հետ, կազմակերպել նոր գրի տարածումը, որտեղից անցել է Բաղասական գավառ, մղել հակաղանդավորական պայքար: Այդ շրջանում եղել է Ուտիքի Գարդման գավառում, ապա` Գուգարաց Տաշիրքում: Եվս մեկ անգամ Արևմտյան Հայաստան է այցելել 420-ականների վերջին, եղել Բարձր Հայք գավառի Դերջան, Եկեղյաց, Սպեր և Շաղգոմք գավառներում: 431-439-ի միջև կաթողիկոս Սահակի և աշակերտների հետ հիմնականում ավարտել է Աստվածաշնչի թարգմանությունը: 439-ին նրա հրահանգով կաթողիկոսական աթոռի տեղապահ է դառնում Հովսեփ Վայոցձորցին:

Կյանքի վերջին տարիներին գրել է հոգևոր շարականներ, կրոնա-փիլիսոփայական երկեր:

[խմբագրել] Հայ գրերի ստեղծումը

Մաշտոցը այդ առաքելության ժամանակ սկսել է լրջորեն մտահոգվել երկրի վիճակով: Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել 1 դարում և 301թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն անվանապես էր քրիստոնյա, երկրում եղած աստվածաշնչի գրքերը, եկեղեցական այլ երկեր հուներեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսեսը կատարվում, էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով: Մաշտոցը Աստվածաշունչը հրապարակայնորեն կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն` ժողովրդին հասկանալի դարձնելու համար: Գողթում կատարած քարոզչությունը Մաշտոցի մեջ հաստատեց հայերեն գիր ու գրականություն ունենալու հրատապ կարևորությունը: Կային այդ որոշումն ընդունելու նաև այլ ծանրակշիռ պատճառներ: 387թ. երկու մասի բաժանված Հայաստանի արևելյան և արևմտյան մասում թեև պահպանվում էր հայոց թագավորությունը, բայց պարսկական ազդեցությունն օրավուր մեծանում էր: Երկրի արևմտյան մասում, որը միացված էր Բյուզանդիային, վերացված էր հայոց թագավորությունը, եկեղեցին ենթակա էր հունական եպիսկոպոսությանը, եկեղեցու և պետական լեզուն հունարենն էր: Հայաստանի երկու մասերի միմյանցից օտարացումը սպառնում էր երկրի և ժողովրդի ամբողջությանը, վերահաս էր դառնում հայության ձուլման վտանգը, ամբողջ երկրում դպրոցների, համալսարանների լեզուն հունարենն էր, մասամբ ասորերենը, եկեղեցականների զգալի մասը հույներ ու ասորիներ էին, հայ հոգևորականության որոշ մասը հունախոս էր:

[խմբագրել] Հայ գրերի ստեղծման անհրաժեշտությունը

Արևմտյան շատ գավառներում հունարեն ու հունական կենցաղը արմատանում էին հայ ընտանիքներում: Արքունիքում պաշտոնավարելիս և հետո Մաշտոցը կանխազգացել էր հայկական ինքնուրույն պետության մոտալուտ անկումը: “Տեսնելով, որ հայոց թագավորության վերջը հասել է, Մեսրոպը (երկրի) խռովություններն իր համբերության նյութ դարձրեց” (Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, 1968թ. ):
Այսպես Մաշտոցի համար հայ դպրության հրատապ ստեղծումն ուներ հետևյալ նպատակները.

  1. հայացնել քրիստոնեական գրքերը, քարոզչությունն ու արարաողությունները կատարել հայերեն,
  2. ստեղծել ու զարգացնել մայրենի լեզվով գրականություն
  3. հայությունը փրկել ձուլումից և դա ապահովել հետագայի համար
  4. ամրացնել երկրի քաղաքականապես երկու մասի բաժանված հատվածների հոգևոր, լեզվական և մշակութային միասնությունը, որը քաղաքական միասնության հիմք պիտի դառնար երկրի պետական անկախությունը վերականգնելու հնարավորության դեպքում: Մաշտոցի այս ծրագիրը ձևավորվեց Գողթում ունեցած գործունեությունից հետո, երբ Կորյունի, “Նա մտքում դրեց ավելի հոգալ նույնպես համայն (Հայոց) աշխարհի ժողովրդին մխիթարելու մասին” (Կորյուն, Վարք Մաշտոցի, 1962թ) գրքում բերվում են նաև Մաշտոցի խոսքերը. “Տրտմություն է ինձ համար, և անպակաս են իմ սրտի ցավերն իմ եղբայրների և ազգակիցների համար”:

[խմբագրել] Սահակ Պարթև

387թ. Կաթողիկոս դարձած Սահակ Պարթևը, որ միշտ եղել է ազգակենտրոն քաղաքականության առաջամարտիկ և Մաշտոցի գլխավոր հենարանը նրա գործունեության սկզբից ևեթ, ունեցել է նույն մտահոգությունը: Գալով Վաղարշապատ, Մաշտոցը կաթողիկոսին հայտնում է իր ծրագիրը և անմիջապես ստանում նրա լիակատար հավանությունը: Գումարվում է ժողով նվիրված հայերեն գիր ունենալու հարցին: Վռամշապուհ թագավորը հավանություն է տալիս նպատակին` հայտնելով, որ Ասորիքում Դանիել անունով եպիսկոպոսի մոտ հայերեն գրեր կան: Ժողովի խնդրանքով թագավորը հայ գրերի նախանձախնդիր մի իշխանի Վահրիճ անունով, ուղարկում է Դանիելի մերձակից Հաբել երեցի մոտ: Վերջինս Դանիելից առնելով գրերը Վահրիճի հետ բերում է Հայաստան: Այստեղ հիմնվում են դպրոցներ, Մաշտոցը ստանում է վարդապետի (ուսուցչի) կոչում և սկսում մանուկներին հայող լեզու ուսուցանել բերված գրերորց: Սկիզբ է դրվում հայերեն դպրության: Մոտ երկու տարվա դասավանդումից հետո պարզվում է, որ դանիելյան նշանագրերը ժամանակի հայերենն արտահայտելու համար անբավարար են ու անհարմար լեզվի վանկարկման ու ուսուցման տեսակետից. “… հասակացան, որ այդ նշանագրերը բավական չեն հայերեն լեզվի սիզոբաները-կապերն ամբողջությամբ արտահայտելու համար”: Դանիելյան նշանագրերի մասին բանասերները հակադիր ենթադրություններ են արել: Բացառված չէ, որ դրանցով ինչ որ ժամանակ գրվել է հայերեն, իսկ Մաշտոցի օրոք դրանք չեն բավարարել հայերեն դասավանդելու և հայոց դպրություն ստեղծելու համար:
Սահակ Պարթևի երաշխավորությամբ, թագավորի հրամանով այս անգամ Մաշտոցը իր աշակերտ- օգնականների հետ մի խումբ մանուկներ առած, ուղևորվում է Ասորիք: Լինում է Ամիդ, ապա Եդեսիա քաղաքներում, հայոց գրերի մասին խորհրդակցում ասորի հոգևորականների հետ, բայց ապարդյուն: Մանուկների մի մասին ասորական կրթություն է տալիս Եդեսիայում, մյուսին ուղարկում ավելի հյուսիս Սամոսատ, հունական կրթության: Եդեսիայում Մաշտոցը ստեղծագործական երկունք ապրեց, “… նա շատ նեղություններ քաշեց իր ազգաին մի բառի օգնություն գտնելու համար”

[խմբագրել] Հայերեն հնչյունական համակարգի ստեղծումը

Մաշտոցը 405թ. Ստեղծվում է հայերենի հնչյունական համակարգը --ճշգրտորեն արտահայտող, ուսուցանելու, թարգմանելու և դպրություն ստեղծելու նպատակին լիովին հարմար նշանագրեր. “Նա իր սուրբ աջով հայրաբրա ծնեց նոր և սքանչելի ծնունդներ հայերեն լեզվի նծանագրեր”: Եդեսիայում Մաշտոցը նորագյուտ տառերը դասավորոմ է օգտվելով հունական այբուբենի հերթականությունից, տառերին տալիս է անուններ (այբ, բեն), որոշում է նրանց թվային արժեքները (Ա =1, Ժ = 10, Ճ = 100): Ապա անցնելով Սամոսատ հմուտ հունագետ Հռոփանոսի օգնությամբ կատարելագործում է նորագույն տառերի գծագրությունը, նոր տառերն ուսոցանում իր օգնականներին և այդտեղ հունական կրթություն ստացող մանուկներին, իր աշակերտներ Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ սկսում է նոր գրի օգնությամբ Աստվածաշնչից հայերեն թարգմանել Սողոմոնի առակները , որոնց սկիզբն է. “Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ… ”. սրանք մեսրոպատառ գրված առաջին բառերն էին:

[խմբագրել] Հայ դպրության հիմնադրումը

Հայոց գրերը ստեղծելիս Մաշտոցը պետք է լուծեր մի շարք բարդ խնդիրներ, որոնցից էին Հայաստանի ավելի քան 300 հազար կմ քառակուսի տարածքում խոսվող բարբառների պայմաններում միասնական գրական հայերենի համար հնչյունական կանոնի որոշումը, գրության ձախից աջ (ինչպես հունարենում) և աջից ձախ (ինչպես ասորերենում) եղած տարբերակներից մեկն ընտրելը, ձայնավորների համար տառեր ունենալու թե չունենալու և կամ ձայնավորների համար հավելանշումներով (դիակրիտիկ նշաններով) արտահայտելու հարցի լուծումը: Հայերենի հնչյունային համակարգը որոշելից Մաշտոցը առավելապես նկատի առավ արքունիքում, նախարարական որոշ տներում, հոգևորականության շրջանում ձևավորված ծառայողական (ատենական) հայերենը, որը հենված էր արարատյան (ըստ այլ կարծիքների Տարոնի) խոսվածքի վրա և ինքը գործածում էր Սուրբ գիրքը բանավոր թարգմանելիս ու քարոզելիս: Շրջանցելով խոսվածքային նեղ առանձնահատկությունները նա որոշեց բառակազմիչ հնչյունների (հնչույթների) իրական քանակը, հայերենի համար բացառեց վանկային և ձայնավորներ չունեցող գրային համարակարգերը, առաջնորդվեց մեկ հնչյունին (հնչույթին) մեկ գիր սկզբունքով, հայերենի յուրաքանչյուր հնչյունի համար ստեղծվեց մեկ նշանագիր (բացառություն էր «ու» հնչյունը, եթե այն երկբարբառային արտասանություն չուներ): Մաշտոցը իրավացիորեն հրաժարվեց տառերի ձայնային արժեքը փոխող կետերից ու գծիկներից յուրաքանչյուր դեպքում գերադասելով ունենալ առանձին տառ: Այդպես ստեղծվեց 36 տառ, որոնց կիրառությունը ճշտեց Սողոմոնի առակները թարգմանելիս` որդեգրելով գրելու հորիցոնական առաջընթաց հարմարագույն եղանակը, դրեց հայերենի ուղղագրության հիմքը (օրինակ թեև ստեղծվել էր «ը» տառը, բայց, նկատի ունենալով համապատասխան հնչյունի հաճախակի գործածությունը հայերենում, «ը» տառի գրությունը սահմանափակող կանոն հաստատեց): Մաշտոցի ստեղծած գիրը և ուղղագրությունը դարձան ամենից լիարժեքը ժամանակի մյուս գրային համակարգերի շարքում և չհնացան անցած 1600 տարիներին: Միջնադարում Մաշտոցի գրած տառերին ավելացան միայն «o» և «ֆ» տառերը: Հետագայում արվել են մի քանի ուղղագրական փոփոխություններ (հատկապես արևելահայերենի համար` 1922, 1940):

Մաշտոցը նորաստեղծ գրերով վերադառնում է հայրենիք: Երկրում ծավալվում է թարգմանչաց շարժումը, որը լուսավորական-կրթական ընդարձակ ու երկարատև գործունեություն էր (երկրի բոլոր մասերում հայկական դպրոցների հիմնադրում, փարգմանական ծավալուն աշխատանք, հայ դպրության ստեղծում, եկեղեցու ու քարոզչության հայացում, հայ գրչության կենտրոնների ու գրադարանների հիմնում):
.

[խմբագրել] Աստվածաշնչի թարգմանությունը

Սահակ Պարթևն ու Մեսրոպ Մաշտոցն աշակերտների հետ սկսել են Աստվածաշնչի թարգմանությունը` մի մասն ասորերենից, մյուս մասը հունարենից: Մաշտոցը նախքան այդ իր քարոզչական գործունեության ժամանակ, բազմիցս բանավոր թարգմանած լինելով Աստվածաշնչի առանձին հատվածներ, դրանց զգալի մասն անգիր գիտեր, և մնում էր ստուգել ու գրի առնել նորագյուտ տառերով: Կարճ ժամանակում Սուրբ գրքի հիմնական մասը թարգմանվել էր հայերեն և բազմացվել գրչությամբ: Այդ ընթացքում թարգմանվել են նաև փիլիսոփայական, ժամանակագրական, բնագիտական և այլ բնույթի երկեր:

[խմբագրել] Հայ գրերի ուսուցման շրջագայությունները

Տառերի գյուտից հետո Մաշտոցը իր օգնականների հետ շրջագայել է Հայաստանում, հավաքագրել աշակերտներ, հիմնել դպրոցներ, ինքը տվել հայերենի դասավանդման առաջին օրինակը, հիմնադրել վանքեր, որոնք դարձել են ուսման, գրչության ու գիտության կենտրոն և օրինակ հետագա դարերում նորերը հիմնելու:
Առաջին երեք շրջագայությունները Մաշտոցը կատարել է Արևեելյան Հայաստանում, չորրորդը Արևմտյան Հայաստանում: Այստեղ Անատոլիս կուսակահը, Մաշտոցին պատիվներով ընդունելուց հետո, նրա մտադրությունները հայտնել է Բյուզանդիայի Թեոդոս 2 կայսրին: Սա Մաշտոցին շնորհել է Ակումիտ (տքնող, արթուն հսկող) պատվավոր տիտղոսը, սակայն զրկել գրծունեության իրավունքից և Մաշտոցը օգնականների մի մասին թողնելով Փոքր Հայքի Մելիտենե (Մալաթիա) քաղաքաում, մնացածների հետ մեկնել է Կոստանդնոպոլիս, բանակցլե կայսրի հետ, ստացել հայ երեխաներին մայրենի լեզվով կրթելու և հայ հոգևորականների դասեր հաստատլեու կայսերագիր իրավունքը: Վերադառնալով ԱրևմտՀայաստան այստեղ նույնպես հիմնել է հայկական դպրոցներ, մշակությանի կենտրոններ:

Ըստ Կորյունի Արևելյան Հայաստանում կատարած երկրորդ շրջագայության ժամանակ, “սկսեց Տիրոջից իրեն շնորհվածի համեմատ նշանագրեր հորինել վրացերեն լեզվի համար”: (Մովսես Խորենացի Պատմություն Հայոց 1968):
Արևելյան Հայաստանում կատարած իր մի այլ (հինգերորդ) շրջագայության ժամանակ Մաշտոցն այցելել է Բուն Աղվանք (Կուր գետի ձախ ափին), ամենաբազմամարդ ցեղի գարգարացիների լեզվի համար տեղացի Բենիամին երեցի օգնությամբ ստեղծել տառեր (“Նշանագրեր ստեղծեց գարգարացիների լեզվի համար” Խորենացի նույն տեղում), հիմնել դպրոցներ, սկիզբ դնել թարգմանչաց գործին:

[խմբագրել] Մաշտոցի և նրա աշակերտների գործունեությունը

431թ. Մաշտոցի աշակերտներ Ղևոնդ Վանանդենցին, Կորյունը, Եզնիկ Կողբացին և Հովսեփ Պաղնացին Կոստանդնոպոլսից բերել են Աստվածաշնչի Յոթանասնից կոչվող հունարեն կանոնները և այլ գրականություն: ՍԿիզբ է առել Աստվածաշնչի նախնական շտապ (փութանակի) կոչվող թարգմանության համեմատական խմբագրումը, չեղած հատվածների թարգմանումըւ, որով ստեղծվել է Աստվածաշնչի հայտնի Սահակ-Մեսրոպյան հայերեն թարգմանական բնագիրը: Շարունակելով թարգմանական և խմբագրական աշխատանքը Մաշտոցը և Սահակ Պարթևը կազմել են հայ եկեղեցու Պատարագամատույցի, Ծիսարանի (“Մաշտոցի”), ժամագրքի նախնական տարբերակները: Մաշտոցը գրել է քարոզներ, ճառեր, ուղերձներ, կազմել է հունական երկերի մի ժողովածու, որը հետո ինքը թարգմանել է հայերեն, ըստ որոշ տվյալների խմբագրել է Գրիգոր Լուսավորչի “Հաճախապատում” քարոզների ժողովածուն:
Մաշտոցը եղել է ժամանակի խոշոր հայ բանաստեղծը: Ըստ տեղեկությունների, ճգնակյաց կյանքի տարիներից սկսած նա հոգևոր բանաստեղշություններ է հորինել: Տառերի գյուտից հետո, երբ շառացաավ եկեղեցու ‘եսերը, երգեցողությունը հայացնելու պնդիրը: Մաշտոցի ստեղծած երգերը որդեգրվեցին եկեղեցու կողմից, իսկ հետայգայում մտան Շարակնցի մեջ: Ըստ բազում վկայությունների շարակնոցներում շուրջ 130 բանաստեղծություն, այդ թվում Հարց. Տէր երկնից, Ողորմեա շարքերից: Դրանք մեսրոպյան տառերով գրված բանաստեղծությոան հիմնադիրը: Մաշտոցի բանաստեղծությունները խորապես քնարական են, կրում են հեղինակի խոր ներշնչանքի կնիքը:

Շով կենցաղոյս հանապազ զիս ալեկոծէ,
Մըրըրկեալ ալիք թշնամին ինձ հարուցանե,
Նավապետ բարի, լեռ անձին իմոյ ապավեն:

(Շարական)

Մաշտոցը Սահակ Պարթևի հետ, հիմնադրել է հայ մասնագիտական երաժշտությունը նրանք կարգավորել են հայող բանավաոր ժողովրդական ու հոգևոր ձայնեղանակները և օգտագործել եկեղեցական երաժշտության մեջ հայ մասնագիտական երաժշտության ելևէջումը պայմանավորելով հայոց լեզվի հնչերանգով: Մաշտոցը եղել է նաև հայ երգի առաջին դպրոցական ուսուցիչը:
Մաշտոցը հայերենի առաջին ուսուցիչը լինելով նաև հայ մանկավարժության առաջամարտիկն է: Նա մշակել է հայոց լեզվի հայ երաժշտության և հայկական նորաստեղծ դպրոցներում ուսուցվող մյուս առարկաների դասավանդման սկզբունքները, որոշել է հայկակական դպրոցի լեզվական հիմունքը դասավանդումն սկսել մեսրոպյան տառերի և հայերենի, որպես միակ մայրենի լեզվի, ուսուցմամբ, հանրակրթական առարկաները դասավանեդել հայերեն, օտար լեզուները հայոց լեզվի հիման վրա: Մաշտոցական այս հիմունքը հետագա դարերում ավանդական դարձավ հայկական դպրոցների համար թե հայրենիքում, թե հայրենիքից դուրս:
Մաշտոցի մանկավարժական հայացքների կարևոր մի կողմն է դպրոցում դասավանդումը աշակերտներին լիովին հասկանալի լոզվով կատարելը: Հայստանի դպրոցներում հունարեն և ասորերեն դասավանդումը ամբողջությամբ հայերենով փոխարինելը, հիմնական նպատակից բացի նաև մանկավարժական խորհուրդ է ունեցել:

[խմբագրել] Մաշտոցի առաքելությունն ու հիշատակը

Մաշտոցի աշխարհայացքին բնորոշ է մարդու ինքնաճանաչման և կատարելագործման գաղափարը, մարդը իր ոչ կատարյալ լինելը ներքին անմաքրություններն ու արատավոր արարքները գիտակցում է Կատարյալ ճանաչելու և նրա հետ շձվելու շնորհիվ, որը մարֆուն մղում է դեպի խոր զղջում, ապաշխարհություն և ճանապարհ բազում ԿԱտարյալին մոտենալու ու ձուլվելու ներքնապեդ մաքրվելու ևր համընդհանուր սիորվ լցվելու: Մաշտոցի հասարակական հայացքների մեջ կարևոր է –ողովրդի մայրենի լեզցոց կուսավորելու հայությունն ու հայրենիքը քրիստոնեական եկեղեցու և հայոց լեզվի ու հայ մատենագրության միջոցով միավորելու ժողովրդի ազգային ինքնությյունը պահպանելու գաղափարները:
Որպես անհատ Մաշտոցը , Խորենացու վկայությամբ, գերեզանցել է. “… բոլոր առաքինի մարդկանցից, որպիսիք այն ժամանակ կային: Որովհետև ամբարտավանությոուն և մարդահաճությունը նրա վարքում երբեք տեղ չգտան, այլ հեզ, բարյացակամ և բարեմիտ լինելով, երևում էր բոլորին երկնայինների սովորությամբ զարդարված: Որովհետև նա հրեշտակի տեսք ուներ, բեղմնավոր միտք, պայծառ էր խոսքով, գործերով ժուժկալ”: (Պատմություն Հայոց, 1968թ.) Կորյունը վկայում է “…շատ բանտարկյալներ ու կալանավորներ և նեղյալներ ազատեց Քրիստոսի ահավոր զորությամբ կորզելով նրանց բռնակալների ձեռքից… շատ մուրհակներ պատեց” (Վարք Մաշտոցի, 1962թ.):
Մաշտոցի մահից հետո հազարապետ Վահան Ամատունին և զորավոր Հմայակ Մամիկոնյանը մեծ բազմությամբ նրա մարմինը տեղափոխում են Օշական, որտեղ երեք տարի անց Վահան Ամատունին տաճար է կառուցում, աճյունը տեղափոխում այնտեղ: Նրա հիշատակը հարգելու համար Հովսեփ կաթողիկոսը հանձնարարում է Կորյունին գրելու Մաշտոցի կյանքն ու գործը: Հայ եկեղեցին, նկատի ունենալով Մաշտոցի ժողովրդականությունը, նրան դա սել է իր սրբերի շարքը:
428թ. Հայաստանի արևելյան մասում նույնպես վերացավ հայոց Արշակունիների պետականությունը: Քաղաքական տեսակետից Հայաստանի համար այդ ծանր ժամանակաշրջանում Մաշտոցի գյուտով ծնունդ առած հայոց սպրությունը արագ ծաղկեց որպես երկրի քաղաքականապես անջատ մասերը հոգեևոր ու մշակութային զոդումով միավորող և հայությնաը ձուլումից պատսպարող ուժ:
Հայաստանում և սփյուռքում Մաշտոցի անունով են կոչվում պետական ու հասարակական հիմնարկներ դպրոցներ, փողոցներ և այլն: 1962թ, Մաշտոցի անունն է կրում հայկական ամենահարուստ ձեռագրատունը Մատենադարանը: Օշականի ճանապարհին կանգնեցվել է մաշտոցյան աjբուբենին նվիրված հուշակոթող: Մաշտոցի անունն է կրում նաև Երևան քաղաքի գլխավոր պողոտան:

[խմբագրել] Աղբյուրներ

Հայկական Հանրագիտարան, Հատոր 7, Երևան 1981
Հոդվածի հեղինակ` Ռաֆայել Իշխանյան

[խմբագրել] Ֆիլմեր

  • Մեսրոպ Մաշտոց(1988) դոկումենտալ ֆիլմ նվիրված հայոց գրերի ստեղծման պատմությանը և Մաշտոցին:Սցենարի հեղինակ Արտաշես Մարտիրոսյան, ռեժիսոր Լևոն Մկրտչյան:


[խմբագրել] Առաջարկվում է ընթերցել նաև


aa - ab - af - ak - als - am - an - ang - ar - arc - as - ast - av - ay - az - ba - bar - bat_smg - bcl - be - be_x_old - bg - bh - bi - bm - bn - bo - bpy - br - bs - bug - bxr - ca - cbk_zam - cdo - ce - ceb - ch - cho - chr - chy - co - cr - crh - cs - csb - cu - cv - cy - da - de - diq - dsb - dv - dz - ee - el - eml - en - eo - es - et - eu - ext - fa - ff - fi - fiu_vro - fj - fo - fr - frp - fur - fy - ga - gan - gd - gl - glk - gn - got - gu - gv - ha - hak - haw - he - hi - hif - ho - hr - hsb - ht - hu - hy - hz - ia - id - ie - ig - ii - ik - ilo - io - is - it - iu - ja - jbo - jv - ka - kaa - kab - kg - ki - kj - kk - kl - km - kn - ko - kr - ks - ksh - ku - kv - kw - ky - la - lad - lb - lbe - lg - li - lij - lmo - ln - lo - lt - lv - map_bms - mdf - mg - mh - mi - mk - ml - mn - mo - mr - mt - mus - my - myv - mzn - na - nah - nap - nds - nds_nl - ne - new - ng - nl - nn - no - nov - nrm - nv - ny - oc - om - or - os - pa - pag - pam - pap - pdc - pi - pih - pl - pms - ps - pt - qu - quality - rm - rmy - rn - ro - roa_rup - roa_tara - ru - rw - sa - sah - sc - scn - sco - sd - se - sg - sh - si - simple - sk - sl - sm - sn - so - sr - srn - ss - st - stq - su - sv - sw - szl - ta - te - tet - tg - th - ti - tk - tl - tlh - tn - to - tpi - tr - ts - tt - tum - tw - ty - udm - ug - uk - ur - uz - ve - vec - vi - vls - vo - wa - war - wo - wuu - xal - xh - yi - yo - za - zea - zh - zh_classical - zh_min_nan - zh_yue - zu -