Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարան | |
---|---|
Խորհրդանիշ | |
Հիմնադրվել է | 1933թ. |
Ռեկտոր | Ո.Զ.Մարուխյան |
Պաշտոնական Կայք | www.seua.am |
Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանը (Պոլիտեխնիկ) (ՀՊՃՀ /Պոլիտեխնիկ/)՝ (անգլերեն՝ State Engineering University of Armenia (Polytechnic)) բարձրագույն ուսումնական հաստատություն է Հայաստանում: Համալսարանի կենտրոնական մասնաճյուղը գտնվում է հանրապետության մայրաքաղաքում՝ Երևանում: Մինչև 1991 համալսարանն հայտնի էր որպես Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ:
Բովանդակություն |
[խմբագրել] Ընդհանուր տեղեկություններ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանն իրավաժառանգորդն է Կ. Մարքսի անվան Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի, որը հիմնադրվել է 1933թ. ունենալով ընդամենը 2 ֆակուլտետ և 107 ուսանող: Ինստիտուտն աճել է Հայաստանի ինդուստրացման տեմպերին համընթաց և 1980 – 1985 թթ.հասել իր զարգացման գագաթնակետին` ունենալով շուրջ 25000 ուսանողներ և 66-ից ավելի մասնագիտություններ, դառնալով Հայաստանի խոշորագույն բարձրագույն ուսումնական հաստատությունը և Խորհրդային Միության առաջատար ինժեներական դպրոցներից մեկը:
Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը 1991թ. նոյեմբերի 29-ին վերակազմակերպվեց և վերանվանվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (ՀՊՃՀ): ՀՊՃՀ կենտրոնական կրթահամալիրը գտնվում է Երևանում, իսկ մասնաճյուղային կրթահամալիրները` Գյումրիում,Վանաձորում և Կապանում: ՀՊՃՀ կառավարման մարմիններն են Համալսարանի Խորհուրդը, Գիտական խորհուրդը, Ռեկտորատը, Ուսանողական խորհուրդը:
Համալսարանն ունի հենակետային վարժարաններ Երևանում և մասնաճյուղերում, որոնց նպատակն է դեռ դպրոցում որոշել և հավաքագրել շնորհաշատ ապագա ճարտարագետների: Համալսարանն իրականացնում է միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության 5 հիմնական կրթական ծրագրեր` կրտսեր ճարտարագետի, բակալավրի, մագիստրոսի և հետազոտողի որակավորման աստիճանների շնորհումով: Համալսարանն իր գործունեության 75 տարիների ընթացքում երկրին տվել է ավելի քան 100 հազար շրջանավարտներ, որոնք հսկայական ավանդ ունեն Հայաստանի արդյունաբերության ստեղծման և զարգացման, նրա ճարտարագիտական և գիտատեխնիկական ներուժի ձևավորման գործում:
Բացի ուսումնական ստորաբաժանումներից, Համալսարանում գործում են մի շարք աջակցող ծառայություններ` Դասախոսների կատարելագործման կենտրոն, Ընդունելության հարցերի և ուսանողական կարիերայի աջակցման կենտրոն, Քոմփյութերային կենտրոն, Գիտատեխնիկական գրադարան` ավելի քան 1 մլն միավոր գրականությամբ, տպարան և այլն, ինչպես նաև մշակութային, մարզական, սոցիալական և այլ օբյեկտներ, ուսումնամարզաառողջարարական ճամբարներ: Համալսարանն ունի քոմփյութերային լայն ցանց` ավելի քան 1200 ժամանակակից քոմփյութերներով և տեխնոլոգիական կարողությամբ մի շարք լսարաններ:
Այսօր Համալսարանի հազարավոր շրջանավարտներ միավորվել են ԵրՊԻ-ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիա հասարակական կազմակերպությունում` ձգտելով նպաստել իրենց Ալմա Մաթերի համակողմանի զարգացմանը: Հիմնական կրթական ծրագրերով Համալսարանում այսօր սովորում են ավելի քան 10 հազար ուսանողներ, մագիստրանտներ և ասպիրանտներ:
ՀՊՃՀ օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունքում և այլ դեպարտամենտներում հայերեն և անգլերեն լեզուներով ուսում են ստանում ավելի քան 500 արտասահմանցի ուսանողներ:
Համալսարանն իր զարգացած գիտահետազոտական համակարգով իրավամբ համարվում է տեխնիկական գիտությունների առաջատար կենտրոն: ՀՊՃՀ-ն առաջինն էր Հանրապետությունում, որ ներդրեց բարձրագույն կրթության երկաստիճան, ապա` եռաստիճան համակարգերը, իսկ այսօր հաջողությամբ փորձարկում է կրեդիտների կուտակման և փոխանցման եվրոպական ECTS համակարգը` Բոլոնիայի գործընթացի զարգացումներին համահունչ:
Համալսարանն անդամակցում է Եվրոպական համալսարանների ասոցիացիային, ներգրավված է Եվրոպական և միջազգային այլ կրթական և գիտական բազմաթիվ ծրագրերում (TEMPUS, TACIS, USAID, INTAS, NATO, NISCUPP և այլն):
[խմբագրել] ՀՊՃՀ դեպարտամենտներ
- Քիմիական տեխնոլոգիաների և բնապահպանական ճարտարագիտության դեպարտամենտ
- Էլեկտրատեխնիկական դեպարտամենտ
- Մեքենաշինության դեպարտամենտ
- Կիբեռնետիկայի դեպարտամենտ
- Էներգետիկայի դեպարտամենտ
- Ռադիոտեխնիկայի և կապի համակարգերի դետարտամենտ
- Քոմփյութերային համակարգերի և ինֆորմատիկայի դեպարտամենտ
- Մեխանիկայի և մեքենագիտության դեպարտամենտ
- Մաթեմատիկայի դեպարտամենտ
- Ընդերքաբանության և մետալուրգիայի դեպարտամենտ
- Տրանսպորտային համակարգերի դեպարտամենտ
- Հասարակական գիտություների և լեզուների դեպարտամենտ
- Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր միջդեպարտամենտալ ամբիոն:
[խմբագրել] ՀՊՃՀ բաժանմունքներ
- Հեռակա ուսուցման բաժանմունք
- Օտարերկրյա քաղաքացիների ուսուցման բաժանմունք
[խմբագրել] ՀՊՃՀ մասնաճյուղեր
- Գյումրու մասնաճյուղ
- Վանաձորի մասնաճյուղ
- Կապանի մասնաճյուղ
[խմբագրել] Միջազգային կապեր
ՀՊՃՀ միջազգային համագործակցության քարտեզն այսօր ընդգրկում է`
- ԱՄՆ
- Կալիֆոռնիայի պետական պոլիտեխնիկական /Պոմոնա/ համալսարան
- Նյու Ջերսիի տեխնոլոգիական ինստիտուտ,
- Փերդյուի /Ինդիանա/,
- Բատոն Րուժի Հարավային /Լուիզիանա/
- Գրեմբլինգի պետական /Լուիզիանա/,
- Նոր Օռլեանի պետական /Լուիզիանա/ համալսարաններ:
- Գերմանիա
- Իլմենաուի տեխնալոգիական համալսարան
- Օպտոէլեկտրոնիկայի ինստիտուտ /Ուեսլինգ/
- Շտուտգարտի տեխնիկական համալսարան
- Դարմշտադի տեխնիկական համալսարան
- Իսպանիա
- Բարսելոնի ինքնավար
- Ալիկանտեի համալսարաններ:
- Իտալիա
- Հռոմի ՙԼա Սապիենզա՚
- ՙՏոր Վերգատա՚ համալսարաններ
- Թուրինի պոլիտեխնիկական համալսարան:
- Հունաստան
- Սալոնիկի Արիստոտելյան
- Աթենքի ազգային տեխնիկական
- Պիրեայի տեխնոլոգիական կրթության համալսարաններ:
- Մեծ Բրիտանիա
- Արևմտյան Լոնդոնի Բրյունելի
- Բելֆաստի թագավորական
- Հադերսֆիլդի
- Ուոլվերհամփթոնի համալսարաններ:
- Շվեդիա
- Ստոկհոլմի Թագավորական Տեխնոլոգիական ինստիտուտ
- Լունդի համալսարան:
- Պատկեր:Flag of China.svg Չինաստան -
- Ջիլինի համալսարան
- Շանհայի էլեկտրատեխնիկական համալսարան
- Խուաջունի տեխնիկական համալսարաններ:
- Պորտուգալիա
- Լիսաբոնի տեխնիկական համալսարան:
- Ռուսաստան
- Մոսկվայի էներգետիկական ինստիտուտ
- Բաումանի տեխնիկական
- Մոսկվայի կապի և ինֆորմատիկայի տեխնիկական համալսարաններ:
- Սիրիա
- Դամասկոսի համալսարան:
- Ուկրաինա
- Ուկրաինական ազգային տեխնիկական համալսարան /Կիև/,
- Ուկրաինայի թեթև արդյունաբերության պետական ակադեմիա /Կիև/:
- Ֆինլանդիա
- Օստրոբոսնիայի կենտրոնական պոլիտեխնիկական համալսարան:
[խմբագրել] ՀՊՃՀ պատմության հիշարժան տարեթվեր
- 1933թ. 27 փետրվարի, Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի և ՀԽՍՀ ժողկոմխորհի որոշմամբ միավորվեցին ՀԽՍՀ շինարարական և քիմիատեխնոլոգիական ինստիտուտները, և 1933թ. մարտի 1-ին հիմնադրվեց Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը` երկու ֆակուլտետներով` շինարարական և քիմիատեխնոլոգիական:
- 1933թ. 14 մարտի, Կարլ Մարքսի մահվան 50 ամյակի կապակցությամբ ինստիտուտը վերանվանվեց Երևանի Կարլ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտ:
- 1939թ. ՀԽՍՀ հեռակա ինդուստրիալ ինստիտուտը միացվեց ԵրՊԻ-ին՝ դառնալով նրա հեռակա բաժինը:
- 1942թ. սեպտեմբերի 1-ին բացվեց էլեկտրատեխնիկական ֆակուլտետը:
- 1944թ. սեպտեմբերի 1-ին բացվեց մեխանիկական ֆակուլտետը:
- 1946թ. աշնանը տեղի ունեցավ ինստիտուտի ուսանողական գիտական առաջին համաժողովը:
- 1947թ. ձևավորվեց ԵրՊԻ-ի ուսանողական գիտական ընկերությունը:
- 1953թ. ստեղծվեց ԵրՊԻ-ի լեռնային ֆակուլտետը:
- 1956թ. շահագործման հանձնվեց ԵրՊԻ-ի գրադարանի ընթերցասրահը՝ 45 հազար միավոր գրքով:
- 1957թ., 01 մայիսի, լույս տեսավ ՙՊոլիտեխնիկ՚ թերթի անդրանիկ համարը:
- 1959թ. հիմնադրվեցին ԵրՊԻ Լենինականի և Կիրովականի մասնաճյուղերը:
- 1961թ. կազմավորվեց ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը:
- 1964թ. հիմնադրվեց ԵրՊԻ-ի կամերային նվագախումբը, որը հետագայում արժանացավ ՙժողովրդական կոլեկտիվ՚ պատվավոր կոչմանը:
- 1966թ. Ավտոմատացման և հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը վերանվանվեց տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետ:
- 1972թ. կազմավորվեց ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը` առանձնանալով տեխնիկական կիբեռնետիկայի ֆակուլտետից:
- 1972թ. կազմավորվեցէներգետիկայի ֆակուլտետը:
- 1972թ. Դիլիջանում բացվեց ԵրՊԻ-ի ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետի բաժանմունքը:
- 1974թ. ինստիտուտում ստեղծվեց հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը:
- 1978թ. տեխնիկական կիբեռնետիկայի և ռադիոտեխնիկայի ֆակուլտետների բազայի վրա հիմնադրվեց հաշվողական տեխնիկայի ֆակուլտետը:
- 1978թ. ռադիոէլեկտրոնիկայի ֆակուլտետը վերանվանվեց ռադիոտեխնիկայի ֆակուլտետ:
- 1985թ.մեխանիկական և մեքենաշինական ֆակուլտետների հիմքի վրա բացվեց տրանսպորտային ֆակուլտետը:
- 1991թ. Արցախում բացվեց ԵրՊԻ-ի Ստեփանակերտի մասնաճյուղը, որի բազայի վրա 1993թ. հիմնադրվեց Արցախի համալսարանը:
- 1991թ., 29 նոյեմբերի, Հայաստանի Հանրապետության նախագահի թիվ ՆՀ-4 հրամանգրով ԵրՊԻ-ն վերակազմավորվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի:
- 1991թ., 09 դեկտեմբերի, ՀՀ կառավարության թիվ 670 որոշմամբ ստեղծվեց Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:
- 1992թ. բարձրագույն մաթեմատիկայի երեք ամբիոնների միավորմամբ ստեղծվեց մաթեմատիկայի դեպարտամենտը:
- 1992թ. հիմնադրվեց հասարակագիտական ֆակուլտետը, որը 1994թ.-ին վերակազմավորվեց սոցիալ-քաղաքական առարկաների և ընդհանուր տնտեսագիտության դեպարտամենտի:
- 1994թ. ստեղծվեցմեխանիկայի և մեքենագիտության դեպարտամենտը:
- 1994թ. ստեղծվեցին համալսարանի շրջանավարտների միությունը և ուսանողական խորհուրդը:
- 1996թ. ՀՊՃՀ-ն դարձավ Եվրոպական համալսարանների ընկերակցության անդամ:
- 1996թ. Կապանում ԵրՊԻ-ի ուսումնակոնսուլտացիոն կետի հիման վրա բացվեց ԵրՊԻ-ի Կապանի մասնաճյուղը:
- 2001թ. հուլիսին հիմնադրվեց Ուսանողական կարիերայի ծառայությունների կենտրոնը:
- 2001թ.ստեղծվեց ՀՊՃՀ ՙՄիկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր՚ միջդեպարտամենտալ ամբիոնը` ՙԼեդա Սիսթեմս՚ ԲԸ Հայաստանյան մասնաճյուղում:
- 2003թ. հոկտեմբեր, մեծ շուքով նշվեց ԵրՊԻ-ՀՊՃՀ հիմնադրման 70-ամյա հոբելյանը, որին մասնակցեցին ՀՀ Նախագահը, Վարչապետը և բազմաթիվ այլ հյուրեր:
- 2004թ. սեպտեմբեր, հիմնանորոգվեց և կահավորվեց Համալսարանի պատմական 1301 լսարանը` դառնալով Գիտական խորհրդի նիստերի և այլ հանդիսավոր միջոցառումների դահլիճ:
- 2005թ. սեպտեմբեր, ՀՀ կառավարության որոշմամբ Համալսարանին վերադարձվեց նրա ավանդական ՙՊոլիտեխնիկ՚ անունը:
- 2005թ. դեկտեմբեր, հրավիրվեց ՀՊՃՀ նոր Խորհրդի անդրանիկ նիստը, որի ժամանակ Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը:
- 2006թ. մայիս, ՀՊՃՀ Շրջանավարտների միությունը վերակազմակերպվեց ՙՇրջանավարտների ասոցիացիայի՚, որի նախագահ ընտրվեց ՀՀ վարչապետ, նվիրյալ պոլիտեխնիկցի Անդրանիկ Մարգարյանը:
[խմբագրել] Ռեկտորներ
- Հովհաննես Բաբաջանյան 1934-1936
- Հմայակ Ղոնդախչյան 1936-1937
- Աշոտ Մելիքջանյանը 1937-ի օգոստոսից մինչև հոկտեմբեր
- Միսակ Պետրոսյան 1937-1946
- Պետրոս Մելքոնյան 1946-1965
- Աշոտ Ասլանյան 1965-1966
- Արծրուն Գասպարյան 1966-1980
- Ռաֆայել Մովսիսյան 1980-1988
- Յուրի Սարգսյան 1988-2006
- Ոստանիկ Մարուխյան 2006-ից առ այսօր
[խմբագրել] Հայտնի շրջանավարտներ
- Ռոբերտ Քոչարյան /ՀՀ 2-րդ նախագահ/
- Անդրանիկ Մարգարյան /ՀՀ նախկին վարչապետ/
- Վարդան Օսկանյան /ՀՀ արտաքին Գործերի նախարար/
- Տիգրան Թորոսյան /ՀՀ ԱԺ նախագահ/
- Հրանտ Վարդանյան /Հայտնի գործարար/
- Խաչատուր Սուքիասյան /ԱԺ պատգամավոր, գործարար/
- Արա Երնջակյան /Երևանի Կամերային Թատրոնի գեղարվեստական ղեկավար/
- Արթուր Աղաբեկյան /ԱԺ պատգամավոր/
- Գևորգ Էմին /գրող/