Կուլձոր
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կուլձոր, քարայր Հայաստանի Ղափանի շրջանում, Կապուտջուղ լեռան հարավային լանջին: Տեղի հայ բնակիչները համոզված են, թե այս ձոր–քարայրը կուլ է տալիս մարդկային ձայնը (այստեղից էլ Կուլձոր անվանումը) և պահում հազար տարուց ավելի: Հին ժամանակներում մարդիկ գալիս էին Կուլձորի մոտ և բարձրաձայն հայտնում իրենց սրտի փափագը: Կուլձորը ձայնադարանի պես իր մեջ պահում է բազմահազար մարդկանց ձայները: Հենց որ քարի մի կտոր ես նետում Կուլձորում, լսվում է բազմաթիվ ձայների արձագանքը: Կուլձորը հայկական պաշտամունքի հնադարյան վայրերից է:
[խմբագրել] Աղբյուրներ
- Հայկական սովետական հանրագիտարան