Տրանսպորտ
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրանսպորտը մարդկանց կամ բեռի մի տեղից մյուս շարժման միջոց է։ Բառի ծագումը լատիներեն trans «վրայով» և portare «փոխադրել» բառերից է։
[խմբագրել] Տրանսպորտի տեսակետները
Տրանսպորտի գործունեությունը ունի մի քանի տեսակետներ. անփութորեն դրանց կարող ենք բաժանել ենթակառուցվածքի, փոխադրամիջոցի և գործողության վրա։ Ենթակառուցվածքը պարունակում է իր մեջ տրանսպորտային ցանցեր(ճանապարհներ, երկաթուղիներ, ուղեգծեր, ջրային ուղիներ, ջրանցքներ, խողովակաշարներ և այլն), նաև տերմինալներ (օդանավակայաններ, երկաթուղային կայարաններ, ավտոբուսի կանգառներ)։ Փոխադրամիջոցները ընդհանրապես ավտոմոբիլները, հեծանիվները, ավտոբուսները, գնացքները, և ինքնաթիռներն են։ Գործողությունը դա համակարգը ղեկավարող ուժն է, օրինակ լուսացույցի ազդանշանները, օդային երթևեկության կարգավորումները և այլն, նաև գործողության մեջ մտնում է քաղաքականությունները որոնք ֆինանսավորում են ամբողջ համակարգը (օրինակ հարկ դնել բենզինի վրա)։