Կիրակի
Վիքիփեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շաբաթվա օրեր |
---|
Երկուշաբթի | Երեքշաբթի | Չորեքշաբթի | Հինգշաբթի | Ուրբաթ | Շաբաթ | Կիրակի |
Այն եբրայերենում կոչում են նաև միաշաբաթ։ Միաշաբաթ նշանակում է շաբաթից հետո առաջին օր, երկուշաբթի՝ երկրորդ օր և այլն։ Երբ տարածվում է քրիստոնեությունը, ապա Քրիստոսի ավանդական հարություն առնելու կապակցությամբ, միաշաբաթը վերանվանվել է կիրակի։ Հունարեն «կիրակի» (հունարեն՝ Κυριακή) բառացի նշանակում է տերուական, Տիրոջ օր։ Եվ որպեսզի հրեաների հանգստի օրվա հետ չհամընկնի, որոշվում է հանգստի օրը շաբաթից տեղափոխել կիրակի օրը։ Այն ընդունվեց 321 թվականին, Կոնստանդիանոս Մեծի հրովարտակով։